Բաժիններ՝

Բակո Սահակյանն այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Նախագահ Սահակյանն այսօր այցելեց նաև հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը։ Զորամասն այսօրվանից նոր՝ ժամանակից ճաշարան ունի՝ բոլոր հնարավորություններով՝ ամբողջովին վերակառուցվել է կաթսայատունը։ ՊԲ զորամասերում ակտիվ շինարարական աշխատանքների փուլ է, բարելավվում են առկա ենթակառուցվածքները, նոր հնարավորություններ ստեղծվում ինչպես զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, այնպես էլ՝ մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման համար»,- գրել է Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս