
Արցախում 22-ամյա զինծառայող է վիրավորվել

Արցախում 22-ամյա զինծառայող է վիրավորվել։ Ինչպես տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: