Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԼՂ խնդրում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին: Ադրբեջանը, բնականաբար, չի ցանկանում նման փոփոխություն:
«Ադրբեջանը բացահայտ խոսում է հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին և փորձում հիմնավորել դրա օրինական լինելը: Ի դեպ, սա բազմաթիվ այլ հիմնավորումներով հնչում է նաև ադրբեջանցի այլ պաշտոնյաների շուրթերից»:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվել Բաբայանն ազատ արձակվեց։ Իսկ առավոտյան Ն. Փաշինյանին աջակցող տեղեկատվական ցանցերը Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի և «Ազգային վերածնունդ» կուսակցության նախաձեռնած՝ «Բակո, հեռացի՛ր» կարգախոսով անցկացվելիք հանրահավաքների անոնսն էին անում։
Արցախի ՊԲ-ն կոչ է անում օգտատերերին զերծ մնալ բանակի հեղինակությունը խաթարող գործողություններից:
Այսօր¸ հունիսի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել սույն թվականի հունիսի 15-ին և 16-ին ժամը 19։00-ին մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի արձանի հարևանությամբ հավաք հրավիրելու մասին։
Տեղեկացնում ենք¸ որ սույն թվականի հունիսի 18-ից այդպիսի հնարավորություն կստեղծվի նաև Մարտունու և Շուշիի շրջանների բնակիչների համար։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով:
«Շարունակաբար ուժի դիրքերից հանդես գալը դարձել է սովորական երևույթ բանակցող և հակամարտող կողմերի համար: Բայց միանշանակ ասել, որ կա պատերազմով հակամարտությունը լուծելու մտադրություն, ես չեմ կարող»,- նկատեց Հայոսը:
«Սրանք պետք է բավականին լուրջ մտածելու առիթ տան և՛ ՀՀ կառավարությանը, և՛ Ռուսաստանի հայկական կազմակերպություններին, և՛ ընդհանուր առմամբ բոլորիս»։
Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները հերթական անգամ ցույց են տալիս, որ այն կայացած ժողովրդավարական պետություն է:
«Արցախի անունից բանակցելու մանդատը նախորդ նախագահները կամովին էին վերցրել, ինքնուրույն էին որոշել, որ իրենք այդ իրավունքն ունեն՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած»:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ աշխատանքային առաջին այցը կատարել է Քաշաթաղի շրջանի հարավային թև, ապա՝ Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր:
Սույն թվականի հունիսի 12-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը հանդիպեց ոստիկանության քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչությունների անձնակազմի հետ և ներկայացրեց նշված ստորաբաժանումների նորանշանակ պատասխանատուներին։
«Կողմերից որևէ մեկը կամ շահագրգիռ խմբեր կարող են օգտվել այս իրավիճակից` մեծ լարվածություն հրահրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իմ կարծիքով` այս հանդիպման ընթացքում շեշտը դրվել է հրադադարի պահպանման վրա, քանի որ ներկայումս հրադադար չկա»:
Նախօրեին «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած իրանահայ բժիշկները սկսել են անվճար հետազոտությունները:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է և ներկա չէ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին։
Քիչ առաջ ավարտվել է Արցախ ժամանած ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը News.am գործակալությանը
Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Դադիվանք:
Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հունիսի 13-ին ժամը` 00:05-ի սահմաններում Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ՝ 1991թ. ծնված Ն.Բ-ն, վարելով «Օպել Վեկտրա» ավտոմեքենան Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին առկա էլեկտրասյանը։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դատապարտում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարությունը, թե Ադրբեջանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնակարգի և իր օրենսդրության, իրավունք ունի «ռազմական ճանապարհով ազատագրել իր օկուպացված տարածքները»:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկելու հարկային բարեփոխումների համալիր ծրագիրը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 12-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այսօր առավոտյան մեկնել է Արցախ:
«Բնականաբար, հակամարտող երկրներին սպառազինության վաճառքը խնդիրներ կարող է հարուցել, դա հատկապես խնդրահարույց է ՀԱՊԿ-ի առկայության պարագայում, Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության առկայության պարագայում»։