«Լրագրողների փոխայցերի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում». Լիլիթ Մակունց
«Այն ամենը, ինչը նպաստում է խաղաղության տրամաբանության մեջ գործողություններ ձեռնարկելուն և բանակցությունները հենց այդպես առաջ տանելուն, ապա բոլոր քայլերն արդարացված են: Լրագրողների փոխայցերի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հայ և ադրբեջանցի լրագրողների՝ Հայաստան, Արցախ և Բաքու օրերս կայացած փոխայցին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից փախստականների մասին հիշատակելու հանգամանքին, Լիլիթ Մակունցը նշեց, որ Ադրբեջանի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել, այն ագրեսիան, որը կար նախկինում, կա նաև այժմ:
«Հենց այս ամենի մասին է, որ մենք բարձրաձայնում ենք խորհրդարանական դիվանագիտական տարբեր հարթակներում, որ Ադրբեջանի դիսկուրսը՝ բանակցային դիսկուրսը, չի փոխվում: Սա կարևոր և անհրաժեշտ նախապայմաններից մեկն է խաղաղության համար: Համաձայն չեմ նրա հետ, որ հետհեղափոխական Հայաստանում Ադրբեջանը դրսևորում է քաղաքական կոշտ հռետորաբանություն»,- շեշտեց նա:
168.am-ի հարցին, թե Արցախի հարցի լուծման ինչպիսի՞ տարբերակ պետք է լինի, որը նախընտրելի կլինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, որի մասին անընդհատ հայտարարում է վարչապետը, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ հայկական կողմը պետք է հետևի իր շեշտադրումներին:
«Ավել բան ասել չեմ կարող»,- ասաց Լիլիթ Մակունցը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան