Աշխատանքի բերումով, ինչպես նաև քաղաքացիների հետ ամենօրյա, ամենժամյա շփման արդյունքում ավելի խորն եմ ընկալել ու ճանաչել մեր հարազատ քաղաքի և նրա մարդկանց հոգսերն ու խնդիրները։ Ավելին՝ այլևս հստակ տեսնում եմ դրանք լուծելու ուղիներն ու միջոցները։ Ահա թե ինչու ընդունել եմ այս որոշումը՝ ընտրողների դատին ներկայացնել իմ թեկնածությունը Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար։
«Այն 19-20 հազար հայերը, որոնք ապրում են Ուրուգվայում, Հայաստանը կոչում են մայր հայրենիք: Նրանք ինտեգրված են Ուրուգվայի հասարակության մեջ՝ բազմաթիվ ուղղություններով. ունենք զբոսաշրջության նախարար, որը հայերի ժառանգ է, ունենք համալսարանի ռեկտոր, մարզիկներ, ձեռնարկատերեր, որոնք իրենց ներդրումն են բերել ազգային զարգացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոան:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան համագործակցության արարի խաղարկումից հետո նոր ֆիգուր է մտնում արցախյան նախընտրական ասպարեզ:
Արցախի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալն ընթացիկ տարվա հունվար-հունիսին, փաստացի գներով, կազմել է 148.6 մլրդ դրամ կամ 307.3 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ապրանքների արտահանումը՝ 63.1մլրդ դրամ (130.6մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 85.5մլրդ դրամ (176.6 մլն ԱՄՆ դոլար):
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Արայիկ Ղազարյանի դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը:
Արցախի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հունիսին 2018թ. դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է գնաճ:
Ընթացիկ տարվա հուլիսի 1-ին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ աշխատանք փնտրող անձանց քանակը աճել է 6.4, գրանցված գործազուրկների քանակը՝ 5.3 %-ով:
Իհարկե, դրա պատճառով չենք խուսափել ո՛չ թիրախավորումներից և ո՛չ էլ շահարկումներից, բայց, կարծում եմ, կարևորը արդյունքն է: Եվ այսօր կարող եմ հայտարարել, որ Արցախում ունենք համերաշխության և փոխըմբռնման այնպիսի դաշտ, որտեղ բոլոր քաղաքական ուժերը սպասվող համապետական ընտրություններում կարող են առողջ և քաղաքակիրթ պայքար ծավալել:
Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը ընթացիկ տարվա հունվար-հունիսին փաստացի գներով կազմել է 27.3մլրդ դրամ:
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը:
Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները:
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը չի բացառում իր ակտիվ մասնակցությունն ընտրություններին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին ստորագրել է մի շարք օրենքներ:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին, մաղթում համբերություն` անդառնալի ցավը հաղթահարելու համար։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 10-ին հանդիպում է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 10-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Արցախում ապրող մարդիկ իրենց գնահատականն են ներկայացնում նախագահ Բակո Սահակյանի գործունեության վերաբերյալ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Օգոստոսի 9-ին ՊԲ-ում մեկնարկել են 2019 թվականի ամառային զորակոչի նորակոչիկների հանդիսավոր երդման արարողությունները:
Արցախի քաղաքական օրակարգը, չնայած ամռան արձակուրդային շրջանին, ներկայումս բավականին խառը ներկապնակ ունի և բնավ պակաս չէ ինտրիգներով ու համակարգային լուրջ զարգացումներով։
Կոնգրեսի ընդդիմությունը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի փորձերին՝ միտված կրճատելու Արցախին տրվող ֆինանսական օգնությունը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 9-ին պաշտպանության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ այցելել է ՊԲ-ի առանձին հրետանային բրիգադներից մեկը, որտեղ պետական-մասնավոր գործընկերությամբ առաջին անգամ կիրառվել է զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը:
Բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման եւ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ:
«Մոտակա ժամանակահատվածում Ադրբեջանը պատրաստվում է երկրորդ ապրիլյան պատերազմի»,- լրագրողների հետ հանդիպումն այս զգուշացումով սկսեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Նա համոզված է, որ Ադրբեջանը զորք է կուտակում և ֆոն է նախապատրաստում Հայաստանի վրա հարձակվելու համար.
ՀՀ կառավարության վերջնական նպատակը Հայաստանում և Արցախում զանգերի միասնական գնային համակարգ ունենալն է:
«Այն, ինչ իրականում եղել է այդ օրերին, այդ մասին ես և գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը ցուցմունք ենք տվել Քննչական կոմիտեում, և, բնականաբար, ցանկալի չէ՝ այդ մասին ես հեռախոսով հրապարակայնացնեմ հիմա: Համենայն դեպս, մի բան հաստակ կասեմ՝ մեր տված ցուցմունքներիում և BBC-ի հրապարակած տեքստում տեղեկատվության համադրումներ չկան»:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների:
Արցախի Հանրապետության ոստիկանությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է հղում վարորդներին։