ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

Եվրոպական միությունն ամբողջովին աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Այս մասին նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը:

«Մենք միշտ հակամարտությունների խաղաղ լուծման կողմնակից ենք, մեր կարծիքով՝ ռազմական լուծումներ չկան, կան միայն ռազմական դեմագոգիաներ: Կոնկրետ այս հակամարտության հարցում, որպես Եվրոպական միություն, մենք հակամարտության լուծման կողմ չենք, բայց ամբողջովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Նրանցից մեկը ԵՄ անդամ պետությունից է»,- ասաց Դևինը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ ՀՀ կառավարությունը շատ բարձր է գնահատում ԵՄ մոտեցումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս