Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական ﬕջոցառուﬓերի շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տպագիր օրգանը՝ Amnesty Press-ը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի հետ:
Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթավոր եկեղեցու վերականգման նախագծի շրջանակներում հնագիտական պեղումների գործընթաց ենք սկսել՝ հետաքրքիր և արժեքավոր բացահայտումների սպասումով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտգործնախարար Դաուր Կովեին:
Գագիկ Մինասյանն ընդգծել է, որ երկու խորհրդարանների կողմից պայմանավորվածության համաձայն իրենք Ստեփանակերտում են՝ Արցախի ԱԺ գործընկերների հետ քննարկելու խորհրդարանի վերահսկողական գործառույթի իրականացման մեխանիզմների ու հանրային ֆինանսների կառավարման վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները:
Արարողության ավարտին արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 28-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին:
Օգոստոսի 27-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է բարեգործական հերթական այցով Արցախ ժամանած ռուսաստանաբնակ հայ գործարար Էդգար Արամյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ օգոստոսի 27-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Բիշարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը:
Օգոստոսի 25-ին` ժամը 21:30-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1986թ. ծնված Մ.Ա-ն, ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի բնակիչ 1985թ. ծնված Մ.Դ-ն, օգոստոսի 24-ին ժամը 07:00-ի սահմաններում գյուղի անասունները տարել է արոտավայր և այլևս չի վերադարձել:
Այդ հարցը իրականում դեռևս չի ծառացել այն ժամանակահատվածում, երբ ես աշխատել եմ իմ լավ գործընկերներ դեսպան Պոպովի և դեսպան Վիսքոնթիի հետ:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը այդ ընթացքում շարունակել են սահմանված կարգի համաձայն տանել մարտական հերթապահություն և տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին այցելել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններ, տեղում ծանոթացել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու տարբեր հատվածներին:
«Այս հարցի նկատմամբ ցանկացած էմոցիոնալ մոտեցում անհարկի ու տեղին չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքի մասին:
Սաֆարյանը կարևորում է նաև քրդական գործոնը. «Եկեք՝ չթերագնահատենք և հասկանանք, որ սեպտեմբերի 25-ին մերձավորարևելյան տարածաշրջանում, մեզանից մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ, շատ կարևոր բան է տեղի ունենալու՝ քրդական ինքնավարության հանրաքվեն։
Նա նկատեց, որ 1992 թվականից մինչև մեր օրերն արված հայտարարությունների մեջ միշտ կարելի է նկատել որոշակի օրինաչափություն. «Այդ օրինաչափության մեջ նաև տեղավորվում է այն հանգամանքը, որ, երբ ՀՀ նախագահը հանդիպում է ունենում համանախագահող երկրների ղեկավարների հետ, կամ, ընդհանրապես, որևէ հանդիպում է լինում, որի ընթացքում անպայման քննարկվելու է ԼՂՀ հիմնախնդիրը, ապա համանախագահող երկրների տարբեր ներկայացուցիչներ կամ էլ համատեղ հայտարարություն են անում»:
Իսկ Ամերիկայի ակտիվությունը, ըստ նրա՝ կապված է ԱՄՆ-ի նոր ադմինիստրացիայի հետ. «Հանրապետականները միշտ ակտիվ են արտաքին քաղաքականության ոլորտում։ Մեզ համար դա ձեռնտու է, որ իրենք ուզում են նաև ակտիվ աշխատել մեր տարածաշրջանում»։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ որևէ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, այնքան միամիտ չէ, որ մտածի, թե արցախյան հարցի կարգավորումը մոտ է և խոսի այս կամ այն տարբերակի իրատեսության մասին։ Հետևաբար, Հոգլանդի հրապարակած 6 կետերը, ըստ քաղաքագետի՝ այլ նպատակ էին հետապնդում։
Ո՞ւմ հետ եմ ես այդ վստահելի գործընթացն անելու, մեր հակառակորդի հետ մենք կարողացե՞լ ենք նույնիսկ մեկ տարվա մեջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի խնդիրները կյանքի կոչել:
2016 թ․ ապրիլի պատերազմը ակնառու կերպով ցուցադրեց, որ իրականությունից կտրված մոտեցումները վտանգավոր են, և կարող են ճանապարհ հարթել անկանխատեսելի զարգացումների համար։
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի`արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հրապարակած «հիմնական կետերը» ուղղակիորեն արտացոլում են ԱՄՆ և ՌԴ միջև հարաբերություններում առկա լարվածության խորացման միտումը, և թերևս, ոչ ավելին։
Միանգամից մի քանի շինարարական ընկերություններ Թալիշ գյուղի տարբեր հատվածներում հիմնանորոգման ակտիվ աշխատանքներ են իրականացնում:
Հարցին` ի՞նչ միտում ունի համանախագահի այդ հրապարակումը, Էդուարդ Նալբանդյանը նկատեց, որ վերջանում է ամերիկացի համանախագահի մանդատը և գնալուց առաջ ուղղակի հարցազրույց է տվել և նորից ինչ-որ հարցերի շուրջ խոսել է:
Միջազգային հանրության վերաբերմունքը և 1991 թվականից այս կողմ ընդունված որոշումներն են հիմք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության:
«Սա վերջնագիր չէ, պարզապես մի փուլ է, և միգուցե հետագայում այլ սկզբունքներ զարգանան: Սա պարզապես այն տեսլականն է, որտեղ արտացոլված են Ադրբեջանի և հայկական կողմերի որոշ դրույթներ»:
Ինչ վերաբերում է հակամարտության կողմերի դիրքորոշմանը, ապա Ռիչարդ Հոգլանդն ընդգծել է. «Նույնիսկ եթե նրանք համաձայն չեն առաջարկվող ծրագրի առանձին կետերին, նրանք միևնույն է համաձայն են քննարկել այն, կարծում եմ այժմ հենց դա է կարևորը»: