Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին եւ 12-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» եւ «Վերածնունդ» խմբակցությունների հետ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը սեպտեմբերի 12-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։
«Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,- այսօր կազմակերպված «Անվտանգությունն և դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. նոր փո՞ւլ» քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Միացալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Ուրախ եմ, որ ազատությունից ապօրինի զրկված և դատապարտված մարդը կվերադառնա տուն։
Տեղում ծանոթանալով գյուղում իրականացվող շինարարության ընթացքին, նախագահը հանձնարարեց քաղաքաշինության նախարարին, ըստ անհրաժեշտության, ավելացնել գյուղում վերականգնողական աշխատանքներ իրականացանող ընկերությունների թիվը. ներկայումս 7 ընկերություն է աշխատում:
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին Մարտունու շրջանի Սոս գյուղում մասնակցել է նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Սեպտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական անդորրը:
«Կարծում եմ, որ ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջանին այնքան էլ արդյունավետ չեն եղել ՌԴ-ի կողմից։ Դա եղել է սխալ քաղաքականություն։ Մյուս կողմից՝ սպառազինության մատակարարումների մասին պայմանագրերն արդեն կան, և այնքան էլ հեշտ չէ դրանք խզելը»։
Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի և վանքի պեղումների ընթացքում հայտնաբերվել են 5-6-րդ դարերի եզակի նմուշներ՝ թևավոր խաչ, 12-13-րդ դարերի 30-ից ավել խաչքարեր, բազմաթիվ նոր արձանագրություններ:
Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդները պետք է կոչ անեն Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողﬔրին դադարեցնել արյունահեղությունը և հստակ քայլեր ձեռնարկեն նրանց հաշտեցնելու ու փախստականներին վերադարձնելու ուղղությամբ:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը:
Պեղումների միջոցով գետնի տակից վեր հանած կառույցները եւ նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծմամբ եւ շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում հարատեւել է մինչեւ 14-րդ դարը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին Շուշի քաղաքում մասնակցել է մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Անցած գիշեր տեղացած կարկուտը վնաս է հասցրել Ասկերանի շրջանի Խնձրիստան, Ծաղկաշատ, Ռև, Խրամորթ համայնքներին:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջաններում քննարկումներ ու բանավեճեր կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով:
«Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում տեղադրված ականների հետեւանքով տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք եւ երեխաներ անընդհատ գտնվում են վնասվածք ստանալու կամ կյանքը կորցնելու վտանգի տակ», – ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշել է Դեյվիդ Վալադաոն:
«Իհարկե, նախագահ Սերժ Սարգսյանի այցն Արցախ պատահական չէր, ավելին, սպասելի էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի՝ հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ սեպտեմբերի 7-ին կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին:
Դ. Բաբայանի խոսքով՝ «մեր միջուկային զենքը մեր ժողովրդի, բանակի ոգին է, հաստատակամությունը, լավատեսությունը, քրտնաջան աշխատանքը և անձնվիրությունը». «Սա մեր միջուկային զենքն է, եթե այդպես են ուզում, թող այդպես իմանան, այո, ունենք այդ տեսանկյունից, և միշտ էլ ունեցել ենք ու ունենալու ենք»:
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի ՀանրապետությանՆախագահի երդման հանդիսավոր արարողությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանին:
Սեպտեմբեր 6-ին ժամը 00:09-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Գետավան-Վաղուհաս ճանապարհի 5 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբեր 5-ին ժամը 11:00-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի Գիշի համայնքի խաչմերուկում Մարտունի քաղաքի բնակիչ Ա.Հ.-ն «ԿՈՄԲԱՅՆԻ» վրա աշխատելիս անզգուշության պատճառով ոտքերը մնացել են հնձող սարքի արանքում՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:
«Ես չեմ կարծում, թե ինչ-որ հանդիպմամբ կարելի է փոխել արցախյան կոնֆլիկտի զարգացումների ֆորմատը։ Ընդհանուր առմամբ, արդեն մի քանի տարի է՝ բանակցային գործընթացում կոնֆլիկտի կարգավորման մասին խոսք չկա, խոսվում է միայն մենեջմենթի մասին, այն մասին, որ փորձում են նվազեցնել բռնությունների մակարդակը Արցախի սահմանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սեպտեմբերին կայանալիք հանդիպմանը՝ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին: