Հարցին՝ Փաշինյանն ի՞նքը պետք է գնա նման հանդիպումների, որտեղ բանակցային ֆորմատ է որոշվելու, թե՞ դա ԱԳՆ-ն պետք է անի, Ռ.Մեհրաբյանը պատասխանեց, որ ձևաչափի մասին որոշում երկրների ղեկավարներն են ընդունելու։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամոթ Ռուբեն Հախվերդյանին ու որոշ չափով Համլետ Ղուշյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար»:
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տեսանյութն ուղղակի ալեկոծել է արցախահայությանը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հատարարություններից հետո, որ բանակցային գործընթացում Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը, Բաքուն փորձել է կոշտ արձագանքել և «գնդակը կրկին նետել» Հայաստանի տարածք։
«Միանշանակ կարևոր եմ համարում ՀՀ ԱԱԾ տնօրենի հայտարարությունը, սակայն հավելյալ մեկնաբանության կարիք չեմ տեսնում. ամեն ինչ շատ հստակ է ասված: Որպես սպա՝ միայն կարող եմ ասել, որ անհրաժեշտ մեսիջները՝ համազգեստ և ուսադիրներ կրող մարդու միջոցով, Արցախում ապրող մարդուն փոխանցելը շատ ծանրակշիռ դեր ունի»:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ողջունել է ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը:
«Եթե Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպմանը Բակո Սահակյանը չմասնակցեց, ուրեմն Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսել 2018-ի մայիսի 9-ին։ Կա՛մ պետք է հայ ժողովրդից ներողություն խնդրի իր ստի համար, կա՛մ պետք է ասի, որ այնքան պրոֆեսիոնալ չի, որ հավատացել է Ալիևին։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում այնպիսի բարձր պլանկա դրեց, որ այսօր ինքը չի կարող դրան հասնել։ Բայց ինքը գնաց պոպուլիստական ճանապարհով։ Ու եթե ներքին քաղաքականությունում պոպուլիզմը մի քիչ կիրառելի է, արտաքին քաղաքականությունը պոպուլիզմ չի հանդուրժում»:
Ուշագրավ է, որ համանախագահները հայտարարությամբ են հանդես գալիս իրենց տարածաշրջանային այցից օրեր անց միայն, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հնչեցին հայտարություններ երկու կողմից էլ։
Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկյան նախկին համանախագահ, ներկայումս ռուսաստանյան իրավաբանական ընկերության աշխատակից դեսպան Ջեյմս Ուորլիքը.
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակություն է հայտնել ՌԴ Դաշնության խորհրդում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթի կապակցությամբ և սատարում ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ նրա կողմից արտահայտված դիրքորոշմանը։
Եվրոպական խորհրդարանում մարտի 6-ին կանցկացվի «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողով: Այն անցկացվում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ:
Ռուսաստանը գործադրում է նշանակալի, վճռական ջանքեր՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին, որպեսզի գտնեն խաղաղ կարգավորման ուղիներ:
ՊԲ-ի 2019 թվականի պատրաստության պլանի համաձայն, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, փետրվարի 26-ից 27-ը անց են կացվել բազմաստիճան շտաբային մարզումներ, որոնց ընդգրկվել են ՊԲ-ի, միավորումների և զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները:
Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այնուհետեւ Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ եւ կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին:
Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը փետրվարի 27-ին հրավիրել է 9-րդ նստաշրջանի առաջին նիստը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 27-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։
«Եթե Ադրբեջանը հարձակվի՝ սադրանքների դիմելով, մեր վարչապետը, բնականաբար, պետք է ասի. «ԵԱՀԿ, նայիր, թե Ադրբեջանն ինչ է անում», իսկ ԵԱՀԿ-ն կասի, որ՝ «մեն մենակ հանդիպել եք, ինչ եք խոսել` մենք տեղյակ չենք, գնացեք, Դուք էլ կարգավորեք բոլոր հարցերը»»:
Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն այցելել է Արցախի «Արդարություն» կուսակցության գրասենյակ:
Արցախի ոստիկանապետի առաջարկությամբ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ քննարկել ենք ԱՀ-ում նոր իրավապահ մարմնի՝ քննչական կոմիտեի ձևավորման մասին մի շարք հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել, այս մասին Դ. Բաբայանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարված հարցումները և հարցի հանրային հնչեղությունը՝ հայտնում ենք, որ Սամվել Անդրանիկի Բաբայանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում վերահաշվառելու վերաբերյալ Սամվել Բաբայանի լիազորված անձի դիմումին Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրվել է գրավոր պատասխան, որում, մասնավորապես, նշվում է.
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ լրագրության ոլորտում երկարամյա բեղմնավոր գործունեության համար «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Նիկոլայ Բաղդասարյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 27-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովն առաջիկայում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ լսումներ է կազմակերպելու:
Փետրվարի 25-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: