Մոսկվայում ղարաբաղյան օրակարգի մասին այնքան էլ տեղեկացված չեն, այն հայտնի չէ, խոսքը մասնավորապես ներքին դինամիկայի մասին է: Ղարաբաղյան սյուժեն դիտարկվում է ավելի լայն համատեքստում` աշխարհաքաղաքական, ղարաբաղյան հակամարտության:
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հույս ուներ նախագահական ընտրությունների առաջին փուլով լուծել մրցապայքարի խնդիրը, ուստիև քարոզարշավի վերջին օրերին պայքարում էր ամեն մի ձայնի համար: Ըստ էության, այս խնդիրը կարելի է փակել:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ըստ Արցախի առողջապահության նախարարության տվյալների՝ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են, մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական:
Արցախի նախագահի ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել 14 թեկնածու, եղել է շատ ակտիվ քարոզարշավ կամ ընտրարշավ, ավելին՝ Արցախի դեպքում, կարելի է ասել, որ շատ մեծ գումարներ են ծախսվել, ինչը, իրականում, ունիկալ իրավիճակ է: Իսկ այդ մեծ գումարները կարելի էր տեսնել հսկա պոստերների, նախընտրական հոլովակների միջոցով: Սակայն եղել են նաև շատ բարեգործություններ, և սա միայն մեկ թեկնածուի` Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կողմից:
Ապրիլի 14-ին Արցախում կայանալիք նախագահական երկրորդ փուլի ընտրություններին «Միասնական հայրենիք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը թեկնածուներից ոչ մեկին չի սատարի:
Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Արցախում տեղի ունեցած ընտրություններն արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որը կա Արցախի Հանրապետությունում։
Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020 թ. ապրիլի 6-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտում 43 լայն սպառման ապրանքատեսակի դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն՝ 3 գնաճ և 2 գնանկում:
2020 թվականի ապրիլի 5-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել։
Պաշտպանության բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ հակամաճարակային միջոցառումները շարունակվում են՝ իրենց մեջ ընդգրկելով նաև տարբեր հասարակական կազմակերպությունների աջակցությունը:
Դիմում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ համայն սփյուռքի բոլոր քաղաքական ուժերին, անտարբեր չմնալ այս զգայուն քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախում ընթացող խիստ վտանգավոր եւ կասկածելի գործընթացների նկատմամբ:
Ապրիլի 5-ին Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, որն անցել է երկրորդ փուլ, հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում ընտրողներին չմասնակցել Արցախի նախագահի երկրորդ փուլի ընտրություններին` պայմանավորելով այն կորոնավիրուսից բխող վտանգով:
Արցախում, այսօր Մարտունու շրջվարչակազմում, ղեկավար Ա. Մելքումյանի կողմից, հրավիրվել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարման մարմնի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Կապված Նոր կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ Ստեփանակերտ-Շուշի և հակառակ ուղղությամբ իրականացվող երթուղիների սպասարկման ժամանակացույցը ժամանակավոր փոխվել է:
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի ընտրություններին Հայաստանից գործուղված էմիսարները կատարեցին ամենասեւ գործը․ նրանք չկարողացան գտնել այնքան խախտումներ, որ ընտրությունները կասկածի առնվեին, սակայն նրանց գրանցած խախտումները որոշ ուժերի համար բավարար են Արցախում խժդժություններ սկսելու համար։
«Ուշագրավ է, որ Մասիս Մայիլյանը ընտրությունները բոյկոտելու մասին հիշել է ոչ թե ընտրությունների առաջին փուլում, այլ երկրորդ». Արփինե Հովհաննիսյան
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի համաճարակաբանները, COVID-19 տարածման և կանխարգելման հակահամաճարակաբանական աշխատանքների շրջանակներում, ստուգայց են կատարել մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներ՝ տեղում ստուգելու սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման պահանջները:
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը:
Արդեն հայտնի է, որ ապրիլի 14-ին Արցախում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցելու են «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը և «Նոր Արցախ» դաշինքը գլխավորող թեկնածու Մասիս Մայիլյանը:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Նշվում է, որ այս պահի դրությամբ նոր մեկուսացված անձինք չկան:
Արցախի հեղափոխական կուսակցությունը հանրավաք էր կազմակերպել Ստեփանակերտում։
«Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը»:
Աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված` Արցախի Հանրապետությունում վերոնշյալ վարակի տարածման դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով ԱՀ առողջապահության նախարարի հրամանով կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդներին մեկուսացնելու համար բուժհաստատություններում առանձնացվել են համապատասխան հիվանդասենյակներ:
Արցախում մարտի 31-ին կայացած նախագահի և խորհրդարանական ընտրությունների արդյունքների, արցախյան ներքաղաքաքական «կանոնների» և առանձնահատկությունների շուրջ 168.am-ը զրուցել է «Հայկի Սերունդ» ՀԿ ներկայացուցիչ Վլադիմիր Գրիգորյանի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն և քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները:
Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1300 կրակոց:
Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որն այս տարի նշվելու է ապրիլի 12-ին:
«ՀԱՊԿ արձագանքը հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերին չեզոք էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի արձագանքին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերին։