Թուրքիայի պաշտպանության նախարարի անհիմն մեղադրանքները Հայաստանին

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը ԶՈւ գլխավոր շտաբի պետի և բարձրաստիճան սպայակազմի հետ ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ խոսել է ղարաբաղյան հիմնախնդրից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այն դեպքում, երբ քաղաքակիրթ աշխարհը փաստարկված և հիմնավորված ձևով Թուրքիային մեղադրում է ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու մեջ, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարում է. «Հայաստանը պետք է վերջ դնի տեռորիստական կազմակերպությունների հետ գործակցությանը»։

Այն դեպքում, երբ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի հանցավոր հարձակումների հետևանքով Արցախում արդեն սպանվել է 19 խաղաղ բնակիչ, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարում է. «Հայաստանը բացահայտորեն թիրախավարում է քաղաքացիական անձանց՝ կանանց, երեխաներին և ծերերին՝ գործելով պատերազմական հանցագործություն»։

Հուլուսի Աքարը վերջում հավելել է, որ Թուրքիան շարունակելու է սատար կանգնել «ադրբեջանցի եղբայրներին»։

Տեսանյութեր

Լրահոս