«Միշտ չէ, որ հօդս ցնդած նշանակետերի և թիրախների անունները նշում ենք, բայց այնպես էլ չի, որ դա չի իրականացվում». Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գտնում է, որ ՀՀ վարչապետի մարտակոչը հստակ մեսիջներ և ասելիք ուներ, որի վերաբերյալ պետք է մանրամասներ ներկայացնել:

«Մենք հայտարարել ենք լիարժեք զորահավաք, դա շատ բնականոն պրոցես է այս բավականին բարդ ու ծանր մարտական գործողությունների պարագայում»,- նշեց նա:

Հարցին` երեկ հայտարարվեց, որ «հօդս է ցնդել Գյանջայի օդանավակայանը», նման այլ ի՞նչ դեպքեր են եղել, Արծրուն Հովհաննիսյանը չգաղտնազերծեց «հօդս ցնդած» թիրախների կամ նշանակետերի անունները` ասելով, որ միշտ չէ, որ դրանց անունները նշում են, բայց այնպես էլ չի, որ դա չի իրականացվում։

«Միշտ չէ, որ մարտական գործողությունների այս կամ այն մանրամասնությունը տեղին է հայտնել: Միշտ չէ, որ որոշակի այդ առանձին լուրերը, որ հայտնում ենք, իրենք ստատիկ բնույթ ունեն: Դրանք արագ փոփոխվում են, իրավիճակները շատ սուր դինամիկ և արագ զարգացման մեջ են: Սպասեք լավ լուրերի, միևնույնն է` հաղթելու ենք»,-շեշտեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով երեկ ՊԲ–ի տարածած տեսանյութին, որում երևում էր` ինչպես են Ադրբեջանի զինվորները փախչում Մատաղիսից, Հովհաննիսյանը նշեց, որ այսօր էլ նույն բանը հարավային ուղղությամբ էր կատարվում, բայց այս պահին տեսանյութ չունեն ցույց տալու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031