ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
«Խոսո՞ւմ են դրա մասին, թե՞ ոչ: Մենք այս մասին տեղյակ չենք, ու սա անհանգստացնում է բոլոր այն փորձագետներին, ովքեր կարծում են, որ այդ պայմանավորվածությունների չկատարվելը շատ մեծ վնաս է հասցնում հենց հայկական կողմերին»
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը փետրվարի 15-ին ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի, ասել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Գերմանիայում Հայդելբերգի համալսարան այցի ընթացքում, հայտնում են նախագահի նստավայրի մամուլի ծառայությունից:
Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է իրականացրել հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում և առաջնագծում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը փետրվարի 14-ին մասնակցել է «Ապառաժ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ֆինանսավորմամբ կազմակերպված լսողության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով քննարկմանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները հասնեն նրան, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մինչեւ մայիս հրաժարական ներկայացնի:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հրամանով՝ Արսեն Սառաջյանը փետրվարի 13-ին նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։
Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Արայիկ Հարությունյանը Արցախի զարգացման տեսլականը համարում է առաջիկա տասը տարիներին ոչ պակաս, քան 8 տոկոս տնտեսական աճի ապահովումը:
Նա հույս հայտնեց, որ ադրբեջանական կողմը ևս կդադարի ագրեսիվ հռետորաբանությունը, բայց Ալիևի հայտարարությունները հակառակի մասին են վկայում:
Պատմագիտության մեջ նշվում է, որ Արցախյան շարժումն սկսվել է 1988 թվականից, բայց պետք է ասել, որ այն սկսել է դեռևս 1920 թվականից, երբ Արցախը պետք է բռնակցվի Ադրբեջանին:
«Ադրբեջանի բուն նպատակը չի փոխվել, դա հայոց պետականության` և՛ Արցախի, և՛ Հայաստանի Հանրապետության կործանումն է»:
1988 թվականի փետրվարի տասներեքին Ստեփանակերտում տեղի է ունեցել առաջին համաժողովրդական հանրահավաքը, և պատահական չէ, որ շատերը գտնում են, որ Արցախյան շարժման սկիզբը հենց այդ օրն է եղել:
«Ուշադիր լսում էի վարչապետ Փաշինյանի ելույթը, որ նա չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդի տեսակետը, չնայած Արցախ չի ասում, Ղարաբաղ է ասում, քանի որ այդ ժողովրդի կողմից չունի մանդատ, սակայն շարունակում է մնալ արցախահայության անվտանգության երաշխավորը։ Այստեղ սա չէ կարևոր, այլ այն, թե ի վերջո բանակցային գործընթացում ի՞նչ են դրել քննարկման»:
ակամարտության կարգավորումը չի սահմանափակվում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև համաձայնություն ձեռք բերելով: Կարգավորումը պետք է նաև համապատասխանի գերտերությունների շահերին: Եվ այդ շահերը ազդում են կարգավորմանը հասնելու գործընթացի վրա: Այդ գործընթացը սկսվեց անմիջապես հակամարտության սկզբում. մի կողմից Արևմուտքն էր` ի դեմս ԵԱՀԽ (այժմ ԵԱՀԿ) միջնորդական նախաձեռնության, մյուս կողմից՝ Ռուսաստանը:
Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ ասելով, թե Բաքուն հավատարիմ է խաղաղ գործընթացին և շարունակում է բանակցությունները Երևանի հետ, սակայն չի բացառում ռազմական սցենարը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 13-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։
Փետրվարի 12-ին` ժամը 18:00-ին նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ժամը 20:30-ի սահմանում գրանցվել է զինծառայողի կենսաբանական մահը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրիպի և սուր շնչառական վարակների առումով ԱՀ-ում հիվանդության թեթևակի աճ է գրանցվել:
Այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի շուրջ վերջին զարգացումներին և հայտարարեց, որ չափազանց կարևոր է, որպեսզի Արցախն ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Վիրաբյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:
Փետրվարի 12-ին՝ ժամը 06:59-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհի 37-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` փետրվարի 13-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը 2020թ․ Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում։
«Աշխատանքային այցով իմ շատ սիրելի Արցախում էի»: