«Արցախ» հայրենակցական Հ/Կ նախագահ Վարուժան Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, որում ասված է.
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից:
Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել նախագահի ընտրություններում ստացած շնորհավորական ուղերձների, նամակների, հեռախոսազանգերի համար և հայտնել, որ լինելու է յուրաքանչյուր արցախցու նախագահը և կանի առավելագույնը, որպեսզի արդարացնի բոլոր ընտրողների ու ողջ հայության հույսերը:
Արցախում ապրիլի 26-ի դրությամբ մեկուսացված է 17 անձ, բուժում են ստանում 4-ը:
ՊԲ-ում անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացի շրջանակում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված, մարտական հերթապահություն տանող զորամասերից մեկում ապրիլի 25-ին տեղի է ունեցել հերթական ճաշարանի բացման արարողությունը:
Արցախի Հանրապետության նախագահի անվտանգտության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտպանության բանակը հրապարակել է ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և մեր դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից արձակված կրակոցների թիվը՝ 3500:
Մահվան ելքով ՃՏՊ՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին:
Հերթական բարեգործական նախաձեռնությունը՝ ուղղված ՊԲ-ում իրականացվող հակահամաճարակային միջոցառումներն առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելու ծրագրին:
Յուրաքանչյուր ապրիլի 24-ից հետո նորից սկսվում է հատուցման ժամանակահատվածը:
Ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց:
Ապրիլի 25֊ի ժամը 11։00֊ի դրությամբ՝ Արցախում նոր կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացիներից 4֊ը բուժվել են։
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանխատեսումներով, չնայած նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ շինարարության ոլորտի վրա թողած որոշակի ազդեցությանը, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ մի շարք շինարարական օբյեկտներում շինարարություն է ընթանում:
«Ռուսական կողմը, թեև խոսվում է պրոյեկտի մասին, վստահաբար պատրանքներ չունի, որ ներկայումս կողմերը կարող են կոնսենսուսի գալ՝ համաձայնելով համարժեք զիջումների գնալ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս բովանդակության վերաբերյալ հայ-ռուսական հակասություններին։
Կարգավորման ձևաչափի վերաբերյալ Սերգեյ Լավրովի նշած թեզում չկա և չի եղել որևէ սենսացիա, քանի որ հենց այդ տարբերակն է քննարկվել բանակցային քառորդ դարի ընթացքում, խոսքը մշտապես եղել է դեպի նպատակը շարժվելու «փուլային» եղանակի մասին։
Հայոց ցեղասպանության ճանաչումը պատվի և արժանապատվության հարց է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Այն, որ մեր իշխանություններն իրենց հանդեպ վստահության ռեսուրսը սպառել են, փաստ է։ Փաստ է նաև, որ մենք Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շատ մեծ նահանջ ենք արձանագրել բանակցային գործընթացում։ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից եկել, հասել ենք մի կետի, երբ ակնհայտորեն խոսվում է փուլային տարբերակի մասին, այսպես կոչված՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին, փորձ է արվում այդ «համայնքը» լեգիտիմացնել, դարձնել բանակցային գործընթացի կողմ։
Է. Մուսայելյանը մասնավորապես ասել է, որ, «COVID-19» վարակի բռնկմամբ պայմանավորված՝ ԿԽՄԿ-ը աշխատանքներն հիմնականում ուղղված են վարակի տարածման կանխարգելմանը կամ նվազեցմանը
Մենք չենք փորձի հերքել կամ հաստատել ոչնչացված ռազմական տեխնիկայի քանակները, ինչը շատ իրարամերժ էր, բայց մի բան փաստ է` թուրքական ԶՈՒ-ի կողմից օգտագործված և հաջողություն գրանցած հիմնական հետախուզահարվածային ԱԹՍ-ն դա Bayraktar TB2-ն էր (որից, ի դեպ, 6 միավոր գնեց Ուկրաինան): Գանք մեզ հուզող օբյեկտին` Ադրբեջանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծված պարետատան անդամների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն եւ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, ինչը նշանակում է, որ նրա մոտ վարակը հաստատվել է:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 17 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել:
ԱՀ առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ շուրջ երկու շաբաթ ինքնամեկուսացման մեջ գտնվող Ասկերանի շրջանի արտադրամասի աշխատակիցներն այսօր դուրս կգան ինքնամեկուսացումից:
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 19 քաղաքացի, և գումարային թեստավորվածների թիվը դարձել է 195։
Աշխարհի երեսուն երկրի արդի գրողների մասնակցությամբ իսպաներենով լույս է տեսել «Մենք կղզի չենք» վերնագրով տարեգիրք՝ նվիրված կորոնովիրուսի դեմ պայքարին։
«Եթե կան ռուսական առաջարկներ, ապա դրանք համաձայնեցված են ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների հետ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նախօրեի հայտարարություններին ԼՂ հակամարտության կարգավորման սեղանին դրված առաջարկների վերաբերյալ։
Զոհրաբ Մնացականյանի պատասխանն իրոք որ անհասկանալի էր ու կրկին խնդրահարույց, բայց այս իրավիճակում թիվ մեկ քաղաքական պատասխանատուն Փաշինյանն է, որը և պետք է վճռական և հասկանալի կերպով հայտարարի Արցախի հարցում իրենց համոզմունքների մասին: Դա պետք է հենված լինի, առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի իրացման հստակ և առաջնային պահանջով և բացառի զիջումների և պարտվողական տրամադրությունների որևէ հնարավորություն: