«Հակամարտությունները սովորաբար կարգավորվում են փուլային տարբերակով, այսինքն՝ փուլ առ փուլ կողմերն իրականացնում են մի խումբ քայլեր»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությունը փուլային եղանակով կարգավորելու մասին խոսակցություններին։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախօրեին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 41 քաղաքացուց 37-ի COVID-19 թեստի պատախանը բացասական է, իսկ 4-ինը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել են պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, տիրող իրավիճակին, ներկա գտնվել տարբեր ենթակառուցվածքների բացման հանդիսավոր արարողություններին:
Շուշիի ազատագրումը թույլ է տվել Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից:
Մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց:
Հարատևում ու փառքի են արժանանում այն ազգերը, որոնք ամուր են պահում հաղթանակների շղթան:
Ստեփանակերտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առանձնազրույցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
Մայիսի 9֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 15 քաղաքացի:
Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը Ստեփանակերտում մասնակցել է Եռատոնի միջոցառումներին
Արցախի պաշտպանության բանակը, այսօր էլ շարունակաբար կատարելագործվելով, արդիականացնելով իր զինանոցը, ամրապնդելով մարտական հմտություններ, հուսալիորեն պաշտպանում է երկրի սահմանները` պատրաստ անհրաժեշտության դեպքում հերթական խորտակիչ հարվածը հասցնել հակառակորդին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի եւ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղից ռազմաճակատ է զորակոչվել 45 հազար քաղաքացի, իսկ Հյուսիսային Արցախից՝ 40 հազար:
Պարետի որոշմամբ, Շահումյանի շրջանի որոշ գյուղերում կիրառվող սահմանափակումներն ունեն նաև բացառություն:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական:
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, առաջին մտահոգությունը, որ հայտնել ենք Արցախի հարցում իր ոչ-կոմպետենտ, ոչ հստակ, ոչ թափանցիկ գործելաոճն է։
Արցախի Հանրապետությունում ավարտին են մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական միջոցներով իրականացվող 800 քմ ընդհանուր մակերեսով ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) լաբորատորիայի շինարարական և կահավորման աշխատանքները:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացիների կողմից դիմումների քանակը աճել է։
Մայիսի 7֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 9 քաղաքացի:
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:
«Ղարաբաղի հարցում կա մի շատ կարևոր բանաձև՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չի, ոչ մի բան որոշված չի: Եվ հետևաբար՝ եկեք դադարեցնենք էս բանը՝ «հաաա, էս ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ենք: Ինչքան լիազորություն ունենք, էդ էլ բանակցում ենք: Ու բանակցության գնալիս չենք վախենալու ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին այցելել է Մեխակավան քաղաք, որտեղ պետական պարգեւներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների՝ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնական արիության համար:
Նոր կորոնավիրուսի համավարակը մեծ մարտահրավեր է առաջադրել պետություններին, և դրա հաղթահարումը, հանրային առողջության ապահովումն ու պարզապես մարդկային կյանքեր փրկելը դարձել է ամենօրյա պայքարի դրսևորում:
«Հայաստանի ոչ մի ղեկավար Արցախի հարցով այդքան բոբիկ, մեծամիտ եւ ստախոս չի եղել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է». Արմեն Աշոտյան:
«Առողջ Արցախ» կամավորական ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի երթուղային ավտոկանգառներում տեղադրվել է ալկոգելային սպրեյների հերթական խմբաքանակը:
Մայիսի 5-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում, անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետությունը։
Այսօր իմ հորդորով Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնի միջադեպով պայմանավորված, հրաժարականի դիմում է ներկայացրել: