ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն:
Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը հաջորդ տարվա նախագահական ընտրությունների համար դեռ իր թեկնածուին չի ընտրել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը, ինչը ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի համընդհանուր արժեքների խթանման միջոցով։
Հայաստանի Հանրապետությունում նոր կառավարության իշխանության գալու հետ կապված հանդիպումների և խորհրդակցությունների դինամիկայի պահպանումը որոշակի կարևորություն էր ներկայացնում ինչպես հայկական կողմի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար, այդ թվում՝ համաձայնեցված միջնորդական ձևաչափի նկատմամբ հավատարմություն ցուցադրելու տեսանկյունից։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը չի հիշում նախկին որևէ պաշտոնական հայտարարություն, ծրագիր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
«Հավատացեք, դա բավականին դիսկրետ պրոցես է և դրան տիրապետում են հաշված մարդիկ: Բայց Արցախի ճանաչումը օրակարգում է: Առանց դրա որևէ գործընթաց մենք չենք ենթադրում»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում կառավարության 2018թ. ծրագրի կատարողականի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:
Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հակամարտության կարգավորման նպատակով պարտադիր է համարում բանակցություններին Արցախի մասնակցությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել «Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
«Կարծում եմ՝ մեկնաբանությունների շուրջ տարաձայնություններ ևս չկան, պարզապես ՀՀ նոր իշխանությունները փորձում են իրավիճակն ինչ-որ կերպ շարունակել, այլապես պետք է չմասնակցեն այս օրակարգով բանակցություններին»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը՝ հղում անելով այդ հայտարարությանը, եզրակացրել է, որ ըստ հայտարարության՝ համանախագահներն էլ են դեմ, որպեսզի փոխվի բանակցությունների ձևաչափը։ Մինչդեռ ՄԽ հայտարարության մեջ այդպես չի գրվել, այլ նշված է եղել, որ ձևաչափի միակողմանի փոփոխությունը հնարարվոր չէ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է մի շարք օրենքներ:
Իշխանափոխությունից հետո որոշ հայտարարություններ եղան իշխանական թևի կողմից, որ Ղարաբաղյան շարժման էջը փակվում է, բացվում է նոր էջ, նորը շատ ավելի կարևոր է, քան նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակն էր և այլն, և այլն։ Այդ բոլոր հայտարարությունները տպավորություն էին թողնում և կասկածներ էին առաջացնում, որ նոր իշխանություններն իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնում Ղարաբաղյան հարցի նկատմամբ, որ դա անցյալից մնացած մի հարց է։
Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են Արցախի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների և նախագահի ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող իրադարձություններին:
Կան որոշակի մոտեցումներ և սկզբունքներ, որոնք ոչ միայն մեզանում են կիրառվում, այլ ամբողջ աշխարհում: Դրանք մշակված են միջազգային չափորոշիչներով՝ միջազգային կառույցների կողմից:
«Ներկա փուլում բուն բանակցային գործընթաց չի ընթանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ իր ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն մարտի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
«Ներկայումս հստակ ներկայացվել է, և կողմերը կարող են արդեն գալիք հանդիպման ժամանակ իրենց դիրքորոշումը հայտնել այս հրապարակային հստակեցման վերաբերյալ: Կարող են դեմ կամ կողմ լինել: Սակայն այս քննարկումները նման հրապարակային ձևով դրական են անդրադառնում գործընթացի վրա և փակում են շահարկումների «դուռը»»:
«Իսկ ո՞ւմ պետք է ներկայացնեմ։ Գիտեք, ես Ստեփանակերտի իմ ելույթում ասացի, որ լեգիտիմությունը շատ կարևոր բան է, այսինքն՝ ես կարող եմ ներկայացնել միայն այն սուբյեկտին, որին ներկայացնելու լեգիտիմ իրավունք ունեմ։ Հակառակ դեպքում, եթե դա չի սկզբունքը, եկեք ներկայացնեմ ԱՄՆ-ին։ Կլինի՞։ Չի լինի, չէ՞։ Հետևաբար՝ ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը»:
«Այսօր էլ համոզված եմ, որ պետք չէ, որ որևէ մեկը շահարկի այս թեման: Մենք ունենք բավարար պայմաններ ոչ միայն զսպելու հակառակորդի հավակնությունները և պաշտպանելու մեր ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից, այլև անհրաժեշտության դեպքում պատմականորեն հայկական նոր տարածքներ ազատագրելու: Ուստի խորհուրդ կտամ, որ սեփական ամբիցիաների պատճառով հանկարծ չփորձեն վախի մթնոլորտ ստեղծել և ահաբեկել մեր ժողովրդին․ այդ իրավունքը որևէ մեկը չի վաստակել»,- եզրափակել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը:
«Օրինակ, ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը որևէ բան ունի՞ ասելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայությանը: Օրինակ, ես շատ ասելիք ունեմ Ադրբեջանի հանրությանը»:
«Այսինքն՝ ով ասում է, թե իմ ասածը բանակցային ֆորմատի փոփոխություն է, լավ տեղեկացված չեն բանակցային ֆորմատից: Այլ շատ ասելիքներ կան՝ ով արեց, որ ԼՂ-ն դուրս մնաց բանակցություններից: Չասենք ով, չնայած բոլորս էլ հասկանում ենք»,- ասաց Փաշինյանը:
«Մենք երկխոսությունից չենք հրաժարվի և սեղանին կդնենք մեր փաստարկները և ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները: Կարծում եմ՝ արդյունավետ լուծումը կամ շարունակությունը այս տրամաբանության շրջանակում լինի»,- ասաց Փաշինյանը:
«Հայկական կողմը հույս ուներ, որ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու պահանջները լրջորեն կդիտարկվեն համանախագահների և Ադրբեջանի կողմից, իսկ քանի որ հասկանալի դարձավ, որ դա ներկայումս հնարավոր չէ, և խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, հայկական կողմը հիշեց Վիեննայի պայմանավորվածությունների մասին, որոնք նոր իշխանությունները չէին հիշատակել, քանի որ փորձում էին սեփական օրակարգը ձևավորել Դուշանբեի համաձայնության հիման վրա»:
«Փաստ» թերթը գրում է. «Ստեփանակերտում հայկական երկու պետությունների Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հարցով հանդիպում-քննարկումները, ինչպես նաեւ՝ առաջիկայում հնարավոր բանակցությունները տեղի են ունենալու Մադրիդյան փաստաթղթի հիման վրա:
Ռուսական կողմը մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է ինչ-ինչ զիջումների համաձայնել՝ առանց պաշտոնական Մոսկվայի հետ խորհրդակցելու, սակայն Ռուաստանը չի ցանկանում, որ այդ հնարավոր գործընթացն իրականանա իր վերահսկողությունից դուրս։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Որքան մոտենում է Արցախի նախագահի ընտրության օրը, այնքան հավանական թեկնածուներն ավելի են ակտիվանում` փորձելով անուղղակի քարոզարշավ ծավալել:
Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինը սեմինարի շրջանակում հյուրընկալել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին: