168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է:
Հունվարի 17-ին Բաքվի դատարանում տրվել է Ադրբեջանում պահվող 23 գերիներից 15-ի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «բեմականացված դատավարության» մեկնարկը:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ԱԺ-ում «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի շուրջ լսումների ժամանակ Արցախի օկուխացված տարածքներն իր խոսքում համարել է Ադրբեջանինը:
Առաջիկա օրերին ավելի պարզ կդառնա, թե Ռուսաստանը և Արևմուտքը ի՞նչ գործնական քայլերով կարձագանքեն այս որոշմանը։ Ռուսական պաշտոնական առաջին արձագանքը՝ «Տիտանիկի տոմսի» մասին, շատ պատկերավոր էր: Սակայն տոմս գնելն այլ բան է, խորտակվող նավ նստելն՝ այլ: Նիկոլի կառավարությունը երկիրը կնստեցնի՞ խորտակվող նավ, թե՞ ո՛չ, դեռևս հարց է: Առաջիկայում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կայցելի Հայաստան և ԵՄ պաշտոնական դիրքորոշումները ևս կհնչեն:
«Առաջին հերթին դուք նայեք, տեսեք՝ հայերի կողքին փաստաբաններ կա՞ն նստած, եթե չկա փաստաբան, ուրեմն՝ վե՛րջ, այդ դատավարությունը լեգիտիմ չէ։ Փաստաբանը պետք է նստի հենց մեղադրյալի կողքին, այլ ոչ թե ապակուց այն կողմ, որպեսզի մեղադրյալը ցանկացած պահի խորհրդակցի փաստաբանի հետ։ Ընդ որում, նրա հետ այնպես պետք է շփվի ու խորհրդակցի, որպեսզի ոչ ոք չլսի, փաստաթղթեր փոխանցի և այնպես, որպեսզի որևէ մեկը չիմանա, թե դա ինչ փաստաթուղթ է։
Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստներն արդեն նաեւ Ազգային Ժողովի ամբիոնից փորձում են պաշտպանել գերագույն գլխավոր ստախոսի այլանդակ ստերը, ասելով, թե վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտի բացահայտված փաստաթղթերն իբր ցույց են տալիս, որ 1997 թվականի Փուլային կարգավորման համաձայն «հայկական ուժերը պետք է դուրս բերվոին Շուշիից ու Լաչինից»։
Բոլոր այդ ծրագրերը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ էր գրասենյակ, որտեղ աշխատելու հնարավորություն կունենայինք։ 2024-ի դեկտեմբերի տարեվերջյան մեր հավաքի ժամանակ մենք նման տարածք տրամադրելու խնդրանքով դիմեցինք Գագիկ Ծառուկյանին, ով միանգամից դրական արձագանք ու լուծում տվեց։ Հայաստանում Արցախի մեր անկյունը շուտով պատրաստ կլինի։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների պատճառով․ դրա մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ։
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իրենք բալանսավորված արտաքին քաղաքականություն են վարում, նա արձագանքեց, որ եթե այդպես լիներ, ապա սահմաններում խնդիրներ չէինք ունենա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և «Արևմտյան Ադրբեջանի» մասին չէին խոսի, խաղաղապահները կլինեին Արցախում, արցախցիները կլինեին այնտեղ, ավելին՝ 44-օրյա պատերազմը կկանգներ 4-5 օրում. «Նիկոլ, դու քո էությամբ դիսբալանս ես, ո՞նց կարող ես բալանսավորված քաղաքականություն իրականացնել»:
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում իր պաշտպանյալին և մյուս 15 հայերին առաջադրված մեղադրանքները որակել է որպես «քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներ»:
Ռուսաստանը հավատարիմ է մնում եռակողմ պայմանավորվածություններին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար խնդիրների լուծմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Բաքվում գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և մյուս հայերի ազատ արձակման մասին հարցին:
Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության ազատ արձակման հարցը բանակցություններով չի լուծվի, այլ գաղտնի դիվանագիտությամբ. Մարկեդոնով
Հայաստանն ու Ադրբեջանը մինչ օրս պատրաստ չեն խաղաղ կարգավորման, և դա հիմնական խնդիրներից և խոչընդոտներից մեկն է։ Այս մասին «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում քննարկման ժամանակ ասել է ՌԴ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությունը 2023-ի աշնանը չէր լինի, եթե չլիներ 2022-ի փետրվարին պատերազմն Ուկրաինայում. Իսկանդարյան
Ցուցմունքների մասով էլ պետք է նկատի ունենալ, որ դրանք կորզվում են կյանքի սպառնալիքի տակ, գրվում են հատուկ ծառայությունների կողմից և հարկադրվում են հայ պատանդներին ու գերիներին:
Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների պատճառով ու դրա մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Երևանում կայանատեղիների վճարը մեկ որոշմամբ բարձրացվեց մոտ 13 անգամ՝ 12 հազարից դառնալով 160 հազար դրամ, անցած տարվանից հարկային դաշտ են բերվել մի շարք ծառայություններ, անշարժ գույքի գույքահարկն արդեն այս տարվանից բարձրացել է կրկնակի անգամ, տրանսպորտի ուղեվարձը փետրվարի 1-ից կրկին եռապատկվելու է, իսկ եկամուտների համընդհանուր հայտարարագրումը քաղաքացիների կյանքը վերածելու է իսկական ֆինանսական ու բյուրոկրատական դժոխքի։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովն է:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ հայ-ռուսական հարաբերությունները գահավիժում են և շարունակելու են գահավիժել, քանի որ, ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի և Իրանի դեմ քայլեր են կատարում:
«Ամեն ինչ խոսելով չէ, Ալեն Սիմոնյանն իր ասածների փաստերն ունի՞, իսկ որ Արցախը հանձնել են իրենք՝ 2022 թվականին Պրահայում, փաստ է։ Երբ մարդը մի բան է ասում, դրան պետք է հետևի փաստերի ցուցադրումը։ Օրինակ, մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, կարո՞ղ են իրենք սրան հակափաստարկ բերել, չե՛ն կարող։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի համահիմնադիր, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Գեղարդ հիմնադրամը ահազանգում է ադրբեջանական հերթական կեղծիքի մասին Դադիվանքի վերաբերյալ:
2020 թվականի 44-օրյա պատերազմի թեման, առանձին դրվագներ դեռ երկար կմնան քաղաքական, փորձագիտական, ռազմական շրջանակների քննարկումների օրակարգում։
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում մտահոգիչ որակեց Բաքվում տեղի ունեցող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարություն»-ը, բայց նաև արձանագրեց, որ իրավիճակին մոտենում են, առաջին հերթին, չվնասելու տրամաբանությամբ:
Մենք հակադրվեցինք Ռուսաստանին, այսպես կոչված, «բռնապետություններին», որոշեցինք, որ մենք Կովկասում ժողովրդավարության մարգարեն ենք, ունենք Մահաթմա Գանդիի և Նելսոն Մանդելայի սինթեզը, որը պետք է խոսի ամբողջ աշխարհի ժողովուրդների հետ, բացատրի, թե ինչ է ժողովրդավարությունը, տարածի այն։
Ռուս-հայկական միջազգային Լազարյան ակումբը հանդես է եկել վճռորոշ բողոքով՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների դեմ Բաքվում ընթացող դատավարության: Ակումբի հայտարարության մեջ ընդգծվում է, որ այդ գործընթացը խախտում է մարդու իրավունքները և միջազգային դատավարության նորմերը:
2016-ի հոկտեմբերին Իլհամ Ալիևը ասում էր, որ Սերժ Սարգսյանը նրան ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ ձեր իշխանության ժամանակ՝ 2020 թվականին, նա ասում էր՝ «Նոլդու Փաշինյան»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանն է։
Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների և նրանց մի քանի հայրենակիցների «շոու» դատավարությունը, որոնք գերի էին ընկել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը գրավելու նպատակով ադրբեջանական «բլիցկրիգի» ժամանակ։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի, Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։