«Նիկո՛լ, դու քո էությամբ դիսբալանս ես. ճզմվելու ես դրա տակ». Սամվել Նիկոյան

«Այդ աստիճանի տգիտություն և դավաճանություն նորմալ մարդու ուղեղը չի կարող պատկերացնել. համաձայնել են, որ սահմանազատումը պետք է անցկացնեն հետևյալ ձևով՝ այն կետերում, որ համաձայնության են գալիս, այդտեղ ֆիքսվում է և դա փոփոխման ենթակա չէ՝ անկախ այն բանից, որ ինչ-որ մի տեղում հնարավոր է, որ համաձայնության չգան: Ադրբեջանը որտեղից ստանալիք ունի՝ կստանա, կամրագրի, և հենց հասնի մեր հողերը ստանալու խնդրին, այդ պարագայում կարող է այլևս բանակցություններ չվարել: Այդ աստիճանի տկարամիտ, ստրկամիտ մարդ անհնար է պատկերացնել բնության մեջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների միակողմանի զիջումներն ավելի են մեծացնում Ադրբեջանի ախորժակը. «Քանի որ դիմացը Նիկոլն է, արդեն «Արևմտյան  Ադրբեջանից» են խոսում, դա դարձրել են միջազգային տերմին, որովհետև սրանք Արցախ չեն ասում: Իսկ նրանք իրենց 100 տարվա պետությունը դարձրել են միջազգային տերմինոլոգիայի անբաժան մասը»:

Սամվել Նիկոյանը նկատեց՝ նախկինում Ադրբեջանը դժգոհում էր, թե Հայաստանին այդքան զենք որտեղի՞ց, որովետև Ռուսաստանից ՀԱՊԿ-ի շրջանակներում ներքին գներով էին զենք ձեռք բերում. «Այլ հարց է, որ Նիկոլն առանց տանկերը խոդ տալու հանձնեց Ադրբեջանին, բայց զենքերի քանակը գրեթե հավասար էր: Ադրբեջանն ասում էր՝ ես փող ունեմ, բա հայերին որտեղի՞ց: Ոչ միայն այդ տանկերը, այլև շատ զենքեր տվել էր Ռուսաստանը: Դա նույն Ռուսաստանն էր, ինչ հիմա կա: Փոխվել է միայն Հայաստանի ղեկավարը. փողոցից ինչ-որ մեկը դարձել է իշխանավոր և որոշում է մեր ազգի ճակատագիրը: Նիկոլի իշխանության գործողությունների հիմքում կարծես на зло Ռուսաստանի քայլերը լինեն»:

Կարդացեք նաև

Նա ողջունում է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրումը, բայց շեշտեց, որ դրա սլաքներն ուղղված են Ռուսաստանի դեմ. «Որ ասում եմ՝ ՀՀ իշխանությունները գործում են на зло Ռուսաստանի. Ռուսաստանին այսպես ասած՝ գազազեցնելու, վիրավորելու, ճանկռելու խնդիրն են փորձում լուծել: Մենք ասում էին՝ երբեք չպետք է մեր արտաքին քաղաքականությունը կառուցել գերտերությունների հակասությունների վրա, դա ամենավտանգավոր բանն է, որ որևէ փոքր պետություն մտնում է գերտերությունների արանքը և փորձում է նրանց հակասության վրա իր արտաքին քաղաքականությունը կառուցել, ինքը ճզմվելու է դրա տակ»:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իրենք բալանսավորված արտաքին քաղաքականություն են վարում, նա արձագանքեց, որ եթե այդպես լիներ, ապա սահմաններում խնդիրներ չէինք ունենա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և «Արևմտյան Ադրբեջանի» մասին չէին խոսի, խաղաղապահները կլինեին Արցախում, արցախցիները կլինեին այնտեղ, ավելին՝ 44-օրյա պատերազմը կկանգներ 4-5 օրում. «Նիկոլ, դու քո էությամբ դիսբալանս ես, ո՞նց կարող ես բալանսավորված քաղաքականություն իրականացնել»:

Նա վտանգավոր է համարում «իրական Հայաստան» տերմինը. «Ամեն զիջումից հետո կասի՝ իրական Հայաստանը սա է: Իրենք չունեն ազգային երազանք: Բացի լափելուց՝ այլ երազանք չունեն, ուզում են դա պարտադրել ազգին: Թրամփը ասաց՝ ամերիկյան ազգ, իսկ սրանք ազգայինը ոչնչացնում, վերացնում են: Լսեք՝ ինչ է ասում Նիկոլը, ինչ է ասում Թրամփը: Արևմուտքն ավելի ազգային է, քան մենք, որովհետև բերել են մի մարդու, որը ո՛չ ազգ ունի, ո՛չ արժեք ունի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս