ՀՀԿ-ն ներկայացնում է հայ ազգաբնակչության նշանակալից հատվածի շահերը. Անդրեյ Կլիմով
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման, Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմաները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները, Ալիևի հայտարարությունները՝ ուղղված Ռուսաստանի Դաշնությանը, ՀՀԿ-ի և «Եդինայա Ռոսիա»-ի միջև միջկուսակցական համագործակցությունը, նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումները:
Հայկ Դերզյան