«Գագիկ Ծառուկյանը միանգամից դրական արձագանք ու լուծում տվեց. Հայաստանում Արցախի մեր անկյունը շուտով պատրաստ կլինի»

Սիրելի՛ երիտասարդներ,

նոր՝ 2025 թվականը մեկնարկում ենք բազմաթիվ նոր գաղափարներով ու ծրագրերով, որոնք առաջիկայում կներկայացնենք ձեր դատին։

Բոլոր այդ ծրագրերը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ էր գրասենյակ, որտեղ աշխատելու հնարավորություն կունենայինք։ 2024-ի դեկտեմբերի տարեվերջյան մեր հավաքի ժամանակ մենք նման տարածք տրամադրելու խնդրանքով դիմեցինք Գագիկ Ծառուկյանին, ով միանգամից դրական արձագանք ու լուծում տվեց։ Հայաստանում Արցախի մեր անկյունը շուտով պատրաստ կլինի։

Այստեղ մենք հնարավորություն կունենանք անցկացնել ճանաչողական հանդիպումներ, բաց դասեր, դասախոսություններ, ժամանցային միջոցառումներ ու հետաքրքիր քննարկումներ։ Համահայկական միասնական ներուժի համախմբման գաղափարով առաջնորդվելով՝ մենք հայտարարում ենք, որ մեր դռներն այլևս բաց են Հայաստանի և Արցախի բոլոր երիտասարդների համար։ Սիրով սպասում ենք բոլորիդ Արգիշտի 9 հասցեում։

Լիաննա Մանուկյան

«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031