
Ադրբեջանն իր մեջ ուժ գտավ իր տարածքները հետ բերելու համար. Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ԱԺ-ում «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի շուրջ լսումների ժամանակ Արցախի օկուխացված տարածքներն իր խոսքում համարել է Ադրբեջանինը:
«1994 թվականին Ադրբեջանը կորցրեց տարածքներ, բայց իր մեջ գտավ ուժ, կարողություն իր էներգառեսուրսները արևմտյան ընկերությունների հետ, Արևմուտքի հետ զարգացնելու, ուժ ստանալու իր տարածքները հետ բերելու համար»,-շեշտել է նա: