ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ:
Հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, կրկին դիմում ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով:
Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին:
Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ ղեկավարներին, այդ թվում նաև ուժային կառույցների ղեկավարներին՝ վերջիններիս ուշադրությունը Մոսկվայում և ՌԴ այլ խոշոր քաղաքներում ադրբեջանցիների կողմից կազմակերպած պրովոկացիաներին սևեռելու նպատակով:
Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը։
Արցախում դիպուկահարի կրակոցից զոհված 33-ամյա մայոր Գառնիկ Հուսիկի Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղից էր: Դպրոցն ավարտելուց հետո սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ծառայության էր անցել էր Հայաստանի զորամասերից մեկում, իսկ վերջին 5 տարում տեղափոխվել էր Արցախ՝ Մատաղիս:
«Ու ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք նաև նրա հրամանատարությամբ նրա զինակիցների գործը փառքով ավարտին կհասցնենք»:
Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված: Երեկ գիշերը և այսօր ամբողջ օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են, որոնք եղել են բավականին ինտենսիվ:
Արցախում զոհված 39-ամյա փոխգնդապետ Արման Էդվարդի Դրմեյանը Շիրակի մարզի Կամո գյուղից էր, ամուսնացած է, ունի 1 տղա և 1 աղջիկ: Արմանի հայրը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ավարտելուց հետո ծառայության էր անցել Հայաստանում, իսկ 2019 թվականի ամռանն արդեն՝ Արցախում:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը ռազմաճակատում. ՈւՂԻՂ
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի լիագումար նիստի օրակարգում է ընդգրվել պրոադրբեջանական բանաձևի նախագիծ, որը հեղինակները վերնագրել են՝ «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում»:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ենթադրում է, որ Շուշիի համար ճակատամարտը, որ ընթանում է վերջին օրերի ընթացքում, վաղը կարող է ավարտվել:
Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը մանրամասներ է ներկայացրել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկված առանցքային հարցերի վերաբերյալ:
Ստեփանակերտում հրթիռակոծությունների տակ իր դռները բաց է պահում «Սամրա» ընտանեկան ռեստորանը, հյուրասիրում, հյուրընկալում այսօր մեկ առաքելությամբ Արցախ մեկնողներին:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն հայտարարաություն է տարածել:
«Շուշիի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում։ Սպասեք պաշտոնական տեղեկությունների, զերծ մնացեք գնահատականներից»:
168.am-ի հետ զրույցում Էկոլոգիական նախաձեռնության անդամ Արևիկ Մկրտչյանն ասաց, որ այս պահին նամակի հետ կապված կա ընդամենը երկու արձագանք, որոնք գործընկերային հարաբերությունների արդյունքում են ստացել։ Սակայն ակնհայտ է, որ միջազգային կառույցների համար որոշակի ժամանակ է պահանջվում, մինչև ծանոթանան, ապացույցները ստանան, որից հետո ինչ-որ հայտարարություն անեն։ Հետևաբար՝ նախաձեռնության անդամները միջազգային կառույցներից դեռ սպասում են արձագանքի։
Արցախկի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մարտեր են ընթանում նաև Արցախի հարավում ու Մարտունու ուղղությամբ։
«Սա չափազանց կարևոր տեղեկություն է, քանի որ Մարտունու պաշտպանական շրջանի անառիկութկունը ելակետային նշանակություն ունի պատերազմի ընթացքի համար»:
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այս գիշեր Ադրբեջանի կողմից հրետակոծված Ստեփանակերտի երաժշտական դպրոցի տարածքից հանդես է եկել նոր կոչով։
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ միշտ էլ ասել է, որ Թուրքիայում ապրող հայ համայնքի կյանքը մշտապես վտանգի սպառնալիքի տակ է, հատկապես այն ժամանակ է վտանգը մեծանում, երբ Արցախում սրվում է իրավիճակը։
Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկան ահաբեկիչներին տարածաշրջան, մասնավորապես՝ Արցախ տեղափոխելու ու այնտեղ Արցախի դեմ կռվելու վերաբերյալ Ռուսաստանն ու Իրանն արդեն բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել։
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումը, Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել են գրոհի:
Իսպանիայի Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ ցույց են անցկացրել ի աջակցություն Արցախի:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:
«Մանվելը գումարտակի հրամանատար էր, շատ հարգված մարդ, ես հպարտ էի, որ իր նման մարդ կար իմ կողքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանի այրին՝ Վիկտորիան: