Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարը շատ զանգեր է ստացել սփյուռքի բարերարներից, որոնք պատրաստակամություն են հայտնել վերականգնել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, հակառակորդի հարվածներից վնասված մշակութային մյուս օջախները:
Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցի ուսուցիչները հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում, եթե առաջանա նման անհրաժեշտություն:
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 13:40-ի սահմաններում հարավարեւելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական «Բայրաքթարը»:
Հայաստանում սկսվել է ապաստան գտած արցախցի դպրոցականների, նրանց կրթական կարիքների հաշվառումը, աշակերտների հանրակրթության կազմակերպման գործընթացը կսկսի նոյեմբերի 13-ից, 5-12-րդ դասարանների աշակերտները կպարապեն առցանց, իսկ տարրական դասարանների աշակերտների մասով դեռ հայտարարություն կարվի:
…Սպասող մոր աչքերը դեռ նայում են նույն պատուհանից, նույն ճանապարհին, նույն դարպասին, որտեղից որդուն կռվի դաշտ ճանապարհեց։ Կնճիռների տակ է թաքցնում իր ցավերը Լիդա մայրիկը՝ սրտում դեռ չմարելով իր հույսը, որ որդին անպայման գալու է մի օր։ Արցախյան ազատամարտից մինչև մեր օրեր. միայն տարեթվերն են փոխվում, ցավը նույնն է մնում։
«Ձեր ցավը տանեմ, տղե՛րք, մենք բոլորս ձեզ հավատում ու սատար ենք ձեր սուրբ առաքելության մեջ»:
Սեպտեմբերի 27-ից Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը մարմարաշենցի ազատամարտիկ Արսեն Հարությունյանի համար արդեն երրորդ պատերազմն է, որին նա մասնակցում է։ 1990-ականներին Արցախյան հերոսամարտի հենց առաջին օրերին նա կամավորագրվեց և մեկնեց ճակատ, 2016 թվականին կրկին կամավորագրվեց, նույնն արեց նաև այս պատերազմի ժամանակ։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները՝ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ, շարունակում են աշխատել արտակարգ ու ուժեղացված ռեժիմով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը:
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:
Սեպտեմբերի 27-ից սկսած՝ խաղաղ բնակչությանը թիրախավորելու թշնամու ձեռագիրը չի փոխվում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից և ներկայացնում Ստեփանակերտում գիշերվա հրթիռակոծության հետևանքները լուսանկարներով։
Ռուսաստանի մի խումբ գիտնականներ քարոզարշավ են սկսել ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների և վաճառքի են հանել հայությանն ու Հայաստանին վերաբերող իրենց գիտական աշխատություններն ու գրքերը և կոչ են անում ամբողջ աշխարհին գնել դրանք և այդպիսով օգնել Արցախին։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին։
Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։
Burger King-ը ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբին էլեկտրոնային փոստով ուղարկած նամակով ներողություն է խնդրել Ադրբեջանի իր ֆրանչայզիի կողմից արված հրապարակումների համար, որոնք բացահայտորեն աջակցում էին Ադրբեջանի ցեղասպանական ջանքերը:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը կարևոր է համարում արցախյան պատերազմի հետ կապված տեղեկատվական արշավն ակտիվորեն շարունակելը՝ աշխարհին ցույց տալու Ադրբեջանի, Թուրքիայի ագրեսիան:
Մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում ենք: Պատերազմի անմիջական մասնակիցներն ու վկաները, որոնց հետ այսօր զրուցելու ենք, ստացած ծանր վիրավորումների հետևանքով ստիպված են եղել թողնել մարտադաշտը: Սակայն այստեղ՝ թիկունքում էլ ուշի-ուշով հետևում են ռազմաճակատում ընթացող մարտագործողություններին, կռվող իրենց զինակից ընկերներին և ձգտում օր առաջ լավանալ ու շարք վերադառնալ, շարունակել կիսատ թողած գործը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
«Unity Production»-ի թիմը նախաձեռնել է հայ զինվորին և արցախյան պատերազմին նվիրված նոր տեսահոլովակի նկարահանում: Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումը՝ Դեր Հովայի, տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը: «Unity Production»-ը տեղեկացնում է, որ հայ զինվորներին նվիրված երգը կատարել են Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև Արթուր Խաչենցը, ով այս օրերին առաջնագծում է և թիկունքում էր մի քանի օրով՝ տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:
Եթե կոնկրետ ինչ-որ նշանակալի նահանջ է լինում և բնակավայր ենք կորցնում, ապա դրա մասին հայտնում ենք:
«Իրենք փորձում են համոզել թե՛ ներքին լսարանին, թե՛ ամբողջ աշխարհին, որ դրա իրավունքն ունեն, սա է ամենակարևորը, որի վրա քիչ են ուշադրություն դարձնում: Այստեղ է ինձ համար զարմանալի, երբ անգամ դիվանագիտական, քաղաքական, պետական գործիչներն ասում են, որ սպառված է դիվանագիտությունը. Չի՛ արվել անգամ 10 տոկոսն այն աշխատանքի, որը պետք է արվեր՝ լինի դիվանագիտական, քաղաքական, պառլամենտական: Ես մերժում եմ այդ մոտեցումը: Չգիտես ինչու՝ պետական գործիչներն ասում են, որ ամեն ինչ լուծվում է ռազմի դաշտում. դա բացարձակապես ընդունելի չէ: Ռազմի դաշտում մենք լուծում ենք մի խնդիր, որը գոյամարտ է, հերոսամարտ է, բոլորովին այլ է, բայց խնդիրը, որը ծառացած է ազգի առջև, պետք է լուծվի քաղաքական և պետական մակարդակներով: Դա ի՞նչ ձեռքերը լվանալու կեցվածք է, դա ի՞նչ պատասխանատվությունից խուսափելու կեցվածք է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Այս պահին, երբ հայ զորականը պայքարում է մինչև վերջ, տեղին չեն որևէ տեսակի այլ դիտարկումները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները, ինչպես նաև նահանջի մասին:
The National Interest կայքը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ հանուն խաղաղության ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն հյուպատոսություն բացի Ստեփանակերտում:
Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված Նոյ Լյովայի Թևոնյանը ընտանիքի 4-րդ երեխան էր, 3 քույրերից հետո շատ սպասված փոքր եղբայրը: Նոյի քույրերից Լիաննան 168.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ստացվել, որ եղբորն անվանակոչել են Նոյ:
Ռազմակաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում գիշեր թե ցերեկ: Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը ռազմաճակատում. Ուղիղ: