«Մենք չենք մեկնաբանում». Արցախի նախագահի խոսնակը՝ Ադրբեջանի դատախազության հայտարարության մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավորինս սեղմ ժամկետներում կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը։

Դատախազությունը նշել է, որ 2020 թվականի աշնանը Արցախյան պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը սոցիալական ցանցերում խոստովանել է, որ ինքն է եղել Գյանջա քաղաքի վրա բազմակի հրթիռային հարձակումների նախաձեռնողը, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։
Այդ կապակցությամբ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ այդ ամենին Արցախի նախագահի աշխատակազմի մակարդակով որևէ արձագանք չի լինելու։

«Այդ հայտարարությունը եղել է պատերազմի օրերին, այնպես որ, նոր բան չկա, որպեսզի արձագանքենք։ Մենք չենք մեկնաբանում»,- եզրափակեց Լուսինե Ավանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս