Բաժիններ՝

Արցախի դատախազության պարզաբանումը՝ Արայիկ Հարությունյանի կողմից մինչ պատերազմը վարելահողերի օտարման մասին

Արցախի դատախազությունը պարզաբանում է ներկայացրել՝ կապված այն հրապարակումների հետ, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմից առաջ Հադրութի շրջանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ համայնքներում ունեցած վարելահողերը և այգիները օտարել է։

Արցախի դատախազության հաղորդագրության մեջ ասվում է․

2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչեցին մի շարք հայտարարություններ այն մասին, որ նախքան պատերազմը Արցախի Հանրապետության նախագահը օտարել էր Հադրութի շրջանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ համայնքներում ունեցած վարելահողերը և այգիները:

Նման բովանդակությամբ հաղորդում էր ներկայացվել նաև ԱՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պահանջվել ու տեղեկություններ են ստացվել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից ու ԱՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրից:

Ստացված տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ և ավելի վաղ ԱՀ նախագահին և նրա ընտանիքի անդամներին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող գույքի, այդ թվում բաժնետոմսերի օտարում, այլ անձի տեղի չէր ունեցել:

Գույքի միջնորդավորված օտարման հնարավոր դեպքերը վերհանելու համար ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից օպերատիվ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին, սակայն ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույնպես նման դեպքեր չեն հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս