Նախ ասեմ, որ ինձ չի զարմացրել այս ելույթը, նա եկել-հասել է այն տրամաբանական կետին, որից սկսել էր իր գործունեությունը Հայաստանում: Սկզբնական շրջանում, իր ասելով, միգուցեև կասկածներ ուներ այդ ճանապարհի հարցում, նոյեմբերի 9-ից հետո նա հստակ երկիրը տանում էր այդ ուղղությամբ: Պարզապես նա փորձեց համոզվել, որ երկրի ներսում իր դեմ հնարավոր չեն սուր հակամարտություններ, դիմադրություն, դրա համար ժամանակ էր ձգում, բայց պարզ էր, որ սրանով է ավարտվելու:
168.am—ի թղթակիցները Արցախից հաղորդում են, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկելու է ՀՀ իշխանությունների կողմից վերջին երկու օրերին հնչող հայտարարությունները։
Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի գրասենյակից։
Հայաստանում սկիզբ առած Արցախի պետական խորհրդանիշի՝ ՀՀ տարբեր բնակավայրերում տեղադրման գործընթացը շարունակվում է: Այսօր Արցախի Հանրապետության պետական դրոշը բարձրացվեց նաև Ճամբարակում: Դրոշը տեղադրեցին ՀՀԿ-ական և ՀՅԴ-ական երիտասարդները:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական կեղծ պնդումներին ու հայտարարություններին:
Այսօր լրագրողներն իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին հիշեցրին՝ 1991 թ. Գերագույն Խորհուրդը որոշում է ընդունել, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ապա հետաքրքրվեցին՝ հիմա հե՞տ եք կանգնում այդ որոշումից, վերախմբագրելո՞ւ եք:
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե պատերազմը Շուշիի համար էր, ըստ գործող վարչապետի, ու առանց դրա պատերազմը կանգնեցնել չէր լինի, ապա հաստատվում են այն վկայությունները, որ Շուշին դիտավորյալ է հանձնվել, որպեսզի պատերազմը կանգնեցվի, ու զոհերը տրվել են դիմադրության պատրանք ստեղծելու համար: Մնում է Հադրութի հարցն էլ պարզվի»:
«Նիկոլը, երեկ և այսօր, փրփուրը բերանին, մաղձով և թարախով խոսում էր այն ամենի մասին, ինչի վրա խարսխված է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, ժամանակակից հայի ինքնությունը, մեր արժանապատվությունն ու հավատը: Խոսում էր Արցախյան խնդրի, Արցախյան պայքարի մասին՝ Արցախից հրաժարվելու, Արցախից ձեռքերը լվանալու, Արցախը հանձնելու տրամաբանության մեջ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթներին՝ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ-ում, ի թիվս մի շարք աղմկահարույց դիտարկումների, հայտարարեց, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ նշաձողը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «NTV» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ այլ հարցեին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը փաստաթուղթ է հրապարակել՝ կից գրելով․ «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունն է:
Զեկույցում չի նշվում, սակայն, որ 2021թ.-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններից աստիճանաբար դուրս է մղվել հայտնի սկզբունքների և տարրերի, նույնն է թե՝ Մադրիդյան սկզբունքների հիշատակումը։ Վերջին անգամ համանախագահները հիմնարար սկզբունքները հիշատակել են 2021թ. ապրիլի 13-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ, իսկ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո համանախագահների տարածած հայտարարություններում այդ թեմային անդրադարձ ընդհանրապես չի կատարվել։
Ով կարծում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում կարող է լինել՝ թող փասա-փուսեն հավաքի ու գնա Բաքու ապրելու ու մուղամ լսելու, այ կապիտուլյանտներ։
«Պատերազմը Շուշիի համար ա եղել». Փաշինյանն արձագանքում է Սերժ Սարգսյանին:
Պարզ է, որ այս իրավիճակում ինչ-որ առումով ակնկալելի էր, որ պետք է ազդեցություն գործի համանախագահության աշխատանքի վրա: Սա միակ հարթակն է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը, այնուամենայնիվ, համագործակցում էին, մինչև վերջերս, գոնե ինչ-որ հանդիպումներ, քննարկումներ ունենում էին:
Ապրիլի 14-ին՝ժամը 11։00-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցության ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։
Պետք է արագ փոխել նարատիվը. այսօր մատուցվող նարատիվն այն է, թե իբր իշխանությունը գնում է կայունացման ճանապարհով, իսկ ընդդիմությունը՝ էսկալացիայի։ Սա իրականության հետ կապ չունեցող և սխալ պատկերացում է, բայց սա նաև ընդդիմադիր ձևաչափերի ամենամեծ տապալումն է՝ այն, որ հնարավոր է եղել հասարակության մեջ նման մոլորության ամրակալումը։
ՀՀԿ–ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում Արցախից տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Հարգանքի տուրք ազատամարտի հերոսներին:
Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի 1996 թ. գաղափարը ճիշտ չի եղել. Վիգեն Խաչատրյան:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է: Բանախոսը նշել է․
«Իհարկե, կար և կան իրավական նախադրյալներ Թուրքիայի դեմ գործեր ներկայացնելու: Այդ իրավական հնարավորությունն օգտագործվել է միջպետական գանգատի շրջանակներում: Ես, անկեղծ ասած, զգուշավորություն կցուցաբերեի և դա կապրոբացնեի անհատական գանգատի շրջանակներում, որովհետև եթե անհատական գանգատի շրջանակներում մենք անգամ պարտություն ունենանք, դա անձ-պետություն հարաբերություն է, և մենք չեզոքացնում ենք քաղաքական բացասական հետևանքները»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ապրիլի 13-ին ԱԺ երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները բոյկոտեցին քառօրյա նիստը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ: Սակայն ընդդիմադիր պատգամավորներն այդպես էլ չկարողացան հասնել Արցախ, քանի որ ռուսական առաջին անցակետից նրանց արգելվեց անցնել: Պատճառաբանվեց, որ նրանց չեն թույլատրում մտնել Արցախ՝ հաշվի առնելով նրանց անվտանգությունը:
Մարտակերտ քաղաքում շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները։
Հարցին, թե ո՞րն է պլանը, գեներալը պատասխանեց․ «Նա կհրաժարվի Ղարաբաղից, այդ դեպքում Ղարաբաղը նրանցը կլինի, սահմանները՝ ևս, բոլորը՝ նրանցը»։
Փաշինյան կոչեցյալը համարյա հայտարարեց, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմի մեջ. արցախցի կին
Պատերազմից հետո մեր շփումները Եվրամիության հետ ավելի ինտենսիվ են դարձել։ Եվրամիությունը նույնպես ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները։ Այս մասին Trend.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս տարվա առաջին եռամսյակին նվիրված խորհրդակցության ժամանակ:
Շուշին, Հադրութը, Մարտունու, Մարտակերտի ու Ասկերանի գյուղերը, Քարվաճառը և Քաշաթաղի(լաչինչ) միջանցքի մեծ մասը, կմնար Արցախի վերահսկողության տակ: Այս մասին ասել է նույնիսկ Ալիևը` պատերազմից հետո:
«Մարդն իր հասցեին մեղադրանք է ներկայացնում, և ես զարմանում եմ, որ արդեն մի քանի ժամ է անցել, և դեռ իրավապահ մարմինների արձագանքը չկա: Այդ անձը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին՝ սեփական հանցագործությունների, ու դեռևս որևէ արձագանք չկա իրավապահներից: Ինքը 2019թ. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց, որ Արցախի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել, և չի կարող նրանց ճակատագիրը որոշել, բա ո՞նց եղավ, որ Արցախի ժողովրդի հետ չխորհրդակցելով՝ այս աղետը բերեց»:
Հենց հիմա նա հազարերորդ անգամ ոտքից-գլուխ, աջից-ձախ, վերեւից-ներքեւ խեղաթյուրում է իրեն ժառանգություն թողած բանակցային փաթեթը՝ Արցախը դե յուրե հանձնելու անխուսափելի աղետն իր ձեռքերից լվանալու համար։
Փառուխի տարածքում վիրավորում ստացած Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի վիճակը կայուն է: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախից:նեցին, որ Փառուխում այս պահին իրավիճակը հանգիստ է;