
Արցախը կրակ չի բացել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում տեղակայված դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 28-ի ժամը 16։00-ից նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է հաղորդագրության մեջ: