Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում 2-րդ և 3-րդ նախագահների թիմերի միջև, ուժերի ցուցադրություն է և մրցակցություն թիմերի միջև, բայց ոչ երկու նախագահների, որոնք հրապարակավ զսպածության կոչ են արել և չեն բացահայտել միջանձնային խնդիրները։
Ներկայացվել է արձակ, պոեզիա, լուսանկարներ, նամակներ, օրագրեր, տեսանյութեր: Մի քանի անվանակարգերում հաղթողներին շնորհվել են արժեքավոր մրցանակներ և հուշանվերներ։ Միջոցառումն անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին ընդառաջ և նվիրված է սերունդների միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ պայքար մղած մարտիկների սխրանքների հիշատակի պահպանմանը»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ադրբեջանական բանտում պահվող հայ գերիների ու պատանդների խնդրին։
Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ադրբեջանական «դատավարությունը» հենց սկզբից մեր դիտակետում է եղել և կա, ու մենք ցույց ենք տալիս Բաքվի՝ իրական փաստերի աղավաղումները, բերելով կոնկրետ ապացույցներ:
Ադրբեջանում շարունակվել է անպատժելիությունը վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված չարաշահումների համար։ Դրա մասին ասված է Amnesty International-ի «Մարդու իրավունքների վիճակը աշխարհում» 2025 թվականի ապրիլյան զեկույցում։
ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐ՝ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԻՆ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
«Տասնյակ տարիներով քարոզվում է, որ մեր թշնամին Ռուսաստանն է, Ղարաբաղի ժողովուրդն է, որ կոռուպցիայի մեղավորը Ղարաբաղի ժողովուրդն է: Դա ասում է այն պետությունը, որտեղ 150 մլն դոլարով նախագահ է ընտրվում: Նրանք մեզ սովորեցնում են, թե կոռուպցիան ինչ է: Ահաբեկչին բերում են իշխանության, հետո սովորեցնում, թե դեմոկրատիան ինչ է: Այսինքն՝ ստեղծվում է գաղտնի պետություն, և մեզ սկսում են ղեկավարել: Երբ հարցնում ենք՝ ո՞նց հասանք էս վիճակին, հենց այսպես էլ հասանք, որովհետև մեր գլուխը լվանում էին դրսից»,- շեշտեց նա:
«Եթե ես լինեի Ազգային ժողովի պատգամավոր, առանց մի վայրկյան մտածելու՝ կստորագրեի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով,- Երբ Ազգային ուժերը հակասությունների մեջ են մտնում, դրանից ուժեղանում են միայն Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Կրկնում եմ՝ եթե լինեի պատգամավոր, առանց վարանելու ես կստորագրեի Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու թղթի տակ»։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայկական համալսարանի դասախոսների և ունկնդիրների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:
Այս ամենից հետո ավելի ուժեղ ենք դարձել. Մայրը` ադրբեջանական շրջափակման մեջ եղած որդու մասին
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանն ու վերլուծաբան Կարեն Վրթանեսյանն են։
«Խնդիր է դրված ոչ թե պարզապես Սահմանադրությունը փոխել, այլ լուծարել մեր պետությունը, որովհետև սովորաբար եթե անհրաժեշտություն է առաջանում փոխել Սահմանադրությունը, այդ փոփոխությունը վերաբերում է կառավարման ձևին։ Եթե Սահմանադրության մեջ բովանդակային փոփոխություններ չեն լինելու, ապա ինչո՞ւ են սրանք փոխում Սահմանադրությունը, ո՞ւմ թելադրանքով են դա անում»,- ասաց նա:
«Ինձ ցույց տվեց նկարներ Շուշիի ամենափրկիչ եկեղեցուց, թե ինչպես են եկեղեցին վերածում մզկիթի։ Հստակ ասաց, որ Արցախի հարցը էթնիկ խնդիր է, էթնիկ ատելությունը, նաև իր ուսումնասիրած երկրների դեպքում, չի տեսել գերեզմանների վանդալիզմի դեպքեր, ինչը տեսել է Արցախում։ Նրան ես փոխանցեցի մի քանի հայ մասնագետների կոնտակտներ, որպեսզի նրանք էլ Արցախի խնդրի ու ներկայիս իրավիճակի մասին տվյալներ փոխանցեն՝ արդեն ավելի մասնագիտորեն»,- ընդգծեց Աշխեն Գևորգյանը։
Բանակցային ի՞նչ փաստաթղթեր են առաջարկվել Սերժ Սարգսյանին
Այն ժամանակ այսօրվա իրավիճակը չէր, ավելի ճիշտ միգուցե ոչ թե այսօրվա, որովհետև այսօրը շատ ցայտուն չէ, այլ մեկ տարվա, երկու տարի առաջվա իրավիճակը չէ, երբ ինչ այս իշխանությունները, կառավարիչներն անում էին, Արևմուտքն աչքերը փակ` միանշանակ բարձր էին գնահատում: Մենք անում էինք այնպես, որ չխաթարելով մեր դաշնակցային հարաբերությունները, չխաթարենք նաև մեր գործընկերային հարաբերությունները: Արևմուտքը մեր գործընկերն էր, Ռուսաստանի Դաշնությունը` մեր դաշնակիցը:
Բա Թուրքիան Մինսկի խմբի կազմում չդատապարտե՞ց 2016թ. ադրբեջանական ագրեսիան. Սերժ Սարգսյան
Իհարկե, Հայաստանը մեզ ամբողջովին աջակցում էր: Ոչ միայն աջակցում էր, այլև, ինչ ասեմ, եթե չլիներ Հայաստանի և ամբողջ հայ ազգի օժանդակությունը, մենք չէինք կարող հասնել այդպիսի արդյունքների: Ես սա ձևի համար չեմ ասում. սա իրականություն է:
Բայց կա շատ ավելի կաևոր հանգամանք. ասում էին չդադարեցնեինք: Լավ չէինք դադարեցնում: Ո՞րը պետք է լիներ նպատակը: Այսինքն` մենք պետք է հասնեինք Բաքու, գերի վերցնեինք Ադրբեջանի ղեկավարությանը և ասեինք` ճանաչե՞ք: Ի՞նչ եք կարծում, մենք ունեի՞նք այդպիսի հնարավորություններ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն անդրադարձավ ՀՀ Սահմանադրության փոփոխության ու դրանից Անկախության հռչակագրին հղումը հանելու՝ թուրք-ադրբեջանական պահանջին ու դրա՝ Փաշինյանի իշխանության կողմից կատարման անվերապահությանը։
Շուտով կլրանա արցախցի Տիգրան Ուլուբաբյանին Վանաձորի ոստիկանությունում խոշտանգելու դեպքի 2 ամիսը, սակայն մինչև այս պահը մեղադրյալ չկա։
«Իհարկե, սա ՀՀԿ-ին չի ազատում վարչապետի նոր թեկնածու ունենալու պատասխանատվությունից, բայց «Հայաստան» խմբակցության պարագայում, երբ վարչապետի թեկնածուի հարցում չեն կողմնորոշվում, ինձ մոտ տարակուսանք է առաջանում՝ արդյո՞ք նրանք հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանից, թե՞ Ռոբերտ Քոչարյանն այլևս չի ուզում վարչապետ լինել: Նրանք ունեն վարչապետի թեկնածու, խորհրդարանի գործունեության այս մանդատն էլ չի սպառվել, եթե հայտարարություն չենք լսել Քոչարյանից, որ նա հրաժարվում է նման հավակնությունից, զարմանալի է, որ նրանք քննարկելու հարց ունեն այս թեմայով»:
«Ինչ սահմանադրության տեքստ էլ մշակվի, այն պետք է համապատասխանի Անկախության հռչակագրին։ Եթե այդպես չէ, ուրեմն Հայաստանում իշխանությունն ուզուրպացվել և բռնազավթվել է։ Մարդիկ կարող են փոխել սահմանադրությունը, և որևէ մեկը կաշկանդված չէ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու։ Երեք սերունդ այն կողմ չպետք է կաշկանդված լինեն այն սահմանադրությամբ, որը մենք ենք կիրառում այսօր։ Միաժամանակ, պետք է հասկանանք, որ մենք ինչ-որ ձևով տարբերվում ենք մնացած բոլոր պետություններից, ինչպես յուրաքանչյուր այլ պետություն։ Դրա համար է, որ կան բազմաթիվ պետություններ, պետականությունները չեն վերացել, և չկա ինչ-որ համընդհանուր կառույց»,- ասաց փաստաբանը։
Հենց այդ նպատակով նրանց նախաձեռնությամբ մայիսի 5-ին նվագախումբը համերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգը կղեկավարի Նարեկ Հախնազարյանը, որպես մենակատար ելույթ կունենա Սերգեյ Խաչատրյանը։ Երեկոյին հնչելու են Բելա Բարտոկի «Ռումինական ժողովրդական պարեր»-ը, Ալեքսանդր Հարությունյանի «Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար» գործը (մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան), Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ»-ը և Դմիտրի Շոստակովիչի «Կամերային սիմֆոնիա դո մինոր, Օպուս 110ա»-ն։
Չկա ադրբեջանական որևէ թեզ, որին Նիկոլ Փաշինյանը կամ իր տարօրինակ բանակցող թիմը համաձայն չլինեն։
168.am-ը գրել է, որ ապրիլի 28-ին Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարության» օրակարգում 1992 թվականի մայիսին հայկական կողմի իրականացրած Շուշիի օպերացիան էր՝ հաղթական ելքով:
Հայաստանը, որպես ինքնիշխան երկիր, անկասկած, ունի բոլոր իրավունքները՝ զարգացնելու հարաբերություններ՝ ում հետ ցանկանում է։ Դրա հետ մեկտեղ, մենք ողջամտորեն ակնկալում ենք, որ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա Արևմուտքում գտնվող ռուսատյաց ուժերին՝ օգտագործել իրենց հրաշալի երկիրը տարածաշրջանում Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու համար, ինչպես նաև չեն խաթարի իրենց մասնակցությունը եվրասիական ինտեգրման դինամիկ զարգացող գործընթացներին:
Հայկական համալսարանի՝ Արցախյան առաջին հաղթական պատերազմի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպում-բանախոսությունների ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան տեղի է ունեցել համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպումը ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի, ապա ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ (1989-1993թթ.), ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի հետ:
«Եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, ապա Ադրբեջանի այդ նկրտումները չէին կարող կյանքի կոչվել, քանի որ նախկինում էլ թշնամին մշտապես այդ քայլերն իրականացրել է, սակայն չի կարողացել հասնել նպատակին»։