ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար արդեն կամավորագրվել է 650 անձ

Ս։ Գորիսում և Կոռնիձորում արդեն իսկ բազմաթիվ կամավորներ են ներգրավված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար։ «Հումանիտար կենտրոնում» կայացած ասուլիսում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով, թե ի՞նչ աշխատանք է տարվում կամավորների ներգրավվման ուղղությամբ և ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում այս ուղղությամբ։

«Արդեն իսկ և՛ Գորիսում, և՛ Կոռնիձորում ներգրավված բազմաթիվ կամավորներ կան և նրանք աշխատանքներ են իրականացնում։ Մենք գործարկել ենք կամավորների հերթագրման հարթակ և այս պահի դրությամբ գրանցվել է 650 կամավոր»,- ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ բոլոր այն վայրերում, որտեղ այս կամ այն սոցիալական աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, կամավորների ներուժը կօգտագործվի։

«Կամավորների հավաքագրումը շարունակվում է։ Վստահ ենք, որ կամավորների թիվը կմեծանա»,- ասաց Մկրտչյանը։

Տեսանյութեր

Լրահոս