«Եթե Ռուբեն Վարդանյանը դեռ Ռուսաստանի քաղաքացի է, ապա ՌԴ-ն կպաշտպանի նրա իրավունքները». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին տեղեկություն չունի։

«Ես նման տեղեկություն չունեմ, ուստի ոչինչ չեմ կարող ասել», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ լրագրողների հետ զրույցում պատասխանելով համապատասխան հարցին:

Միաժամանակ նա դժվարացել է ասել` Վարդանյանն այժմ ՌԴ քաղաքացիություն ունի՞, թե՞ ոչ։

«Եթե նա դեռ Ռուսաստանի քաղաքացի է, ապա ՌԴ-ն կպաշտպանի նրա իրավունքները»,– ասել Է Պեսկովը:

Նշենք, որ Ռուբեն Վարդանյանն այսօր ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930