ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։

Ինչպես տեղեկանում ենք ՆԳ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունից, նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։

Նախարարությունը կից նաև լուսանկարներ է հրապարակել, նշելով, որ նույն տարածքից հայտնաբերվել են լուսանկարում պատկերված իրերը:

«Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,- ասված է հարազատներին ուղղված հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930