«Թաթուլ Հակոբյանի աշխարհում ոչինչ տեղի չի ունենում առանց Սերժ Սարգսյանի»
Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալի Սաղիյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թաթուլ Հակոբյանը դարձյալ մտել է «արդարացի վրդովված» քաղաքացու դերի մեջ:
Պարզվում է, որ իրեն խիստ մտահոգում է մեր գերիների և մասնավորապես Ռուբեն Վադանյանի ճակատագիրը: Հետաքրքրական է, որ իր գրառման մեջ Թաթուլ Հակոբյանը Ռուբեն Վարդանյանի մասին գրելիս օգտագործում է միայն անունը /Ռուբեն/, այդպիսով փորձելով ստեղծել անձնական մտերմության իլյուզիա և սեփական անձին կշիռ հաղորդել: Բայց դա մի կողմ:
Ըստ ավանդույթի, այս գրառումը կառուցված էր Սերժ Սարգսյանի անունը շահարկելու շուրջ: Թաթուլ Հակոբյանի աշխարհում ոչինչ տեղի չի ունենում առանց Սերժ Սարգսյանի:
Հիմա ըստ էության:
Երբ Թաթուլ Հակոբյանն ակնարկում է, որ Ռուբեն Վարդանյանը հայտնվել է Բաքվի բանտում, քանի որ հավատացել է իր անմիջական շրջապատի և Սերժ Սարգսյանի կողմից ստացված երաշխիքներին, լեգիտիմ հարց է առաջանում, թե որտեղի՞ց նա գիտի, որ առհասարակ եղել են երաշխիքներ:
Չլինի՞ Ռուբենն անձամբ է զեկուցել Թաթուլին:
Հակադարձեմ պարոն Հակոբյանին. ես էլ ունեմ լեգիտիմ իրավունք մտածելու, որ հենց Փաշինյանն է բռնել տվել Ռուբեն Վարդանյանին, քանի որ ըստ շրջանառվող տեղեկատվության, նա սկզբում անխոչընդոտ անցել է Հակարիի անցակետը, սակայն մի քանի քայլ հետո ադրբեջանցիներն իրեն հետ են կանչել և գերեվարել: Դե ապացուցեք, որ այդպես չէ: Ռուբեն Վարդանյանն ազատության մեջ սպառնալիք էր բացառապես Նիկոլ Փաշինյանի համար:
Եվ ընդհանրապես, պարոն Հակոբյան, հրաժարվեք սեփական անհեթեթ գրառումներին կշիռ հաղորդելու համար Սերժ Սարգսյանի անունը շահարկելու կամ նրա անվան հետ կեղծիքներ կապելու ձեր այդ արատավոր սովորությունից: Ուղղակի մի պահ ինքներդ ձեզ հարց տվեք, թե ո՞վ եք դուք առհասարակ և փորձեք գոնե մտքի մեջ անկեղծ լինել այդ հարցին պատասխանելիս:
Իսկ այդ հարցը ինքներդ ձեզ տալու համար համարձակություն հավաքելու ընթացքում կարող եք շարունակել զբաղվել ձեր և օղու բաժակի միջև էլ ավելի սերտ կապեր հաստատելով:
Ձերը դա է: Մեկ էլ տեսաք, մի օր թուրքերը կհասնեն Նոյեմբերյան ու…
Այո, մեր բոլոր գերիները պետք է վերադարձվեն Հայաստան, ԲՈԼՈՐԸ, առանց բացառության, անկախ նրանից, թե նրանց կարողությունը կամ անցած ճանապարհն ինչպիսին է եղել, նախկին ԱՀ պաշտոնյաներ են, միլիարդատեր, թե ուղղակի սովորական զինծառայող, ով Փաշինյանի քմահաճույքով է հայտնվել գերության մեջ:
Ի տարբերություն ձեզ, անհարգելի պարոն Հակոբյան, ես առանձին անուններ չեմ շեշտում, որ հետո իմ գրածը ներկայացնեմ որպես հայտնի միլիարդատերի ճակատագրով մտահոգված քաղաքացու գրառում, ճղճիմ հույս ունենալով, որ ինձ բանի տեղ կդնեն: Այնպես որ, դեռ մեծ հարց է, թե ՈՒՄ են հետաքրքրում Ռուբեն Վարդանյանի փողերը»: