Մենք հույս ունենք, որ հայրս ազատ կարձակվի. Ռուբեն Վարդանյանի որդի

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը ձերբակալվել է ու տեղափոխվել Բաքու, կալանավորումից հետո երկու անգամ զանգահարել է ընտանիքին. այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Վարդանյանի որդին:

«Ես անձամբ հեռախոսազրույցների ժամանակ ներկա չեմ եղել: Նա զանգահարել է մորս: Կարճ զրույց էր. նա ասել է, որ ամեն ինչ կարգին է: Հասկանալի է, որ որևէ այլ մանրամասնություն չի քննարկվել: Ասաց, որ կարոտում է, մենք նրան՝ նույնպես»,- պատմել է որդին:

Վերջինիս խոսքով՝ հայրը խնդրել է հոգ տանել բոլոր նրանց մասին, ովքեր տուժել են այս իրավիճակից:

«Տեղեկություն չունեմ՝ արդյոք Կարմիր խաչի միջազգային կոմիետի ներկայացուցիչներն այցելե՞լ են նրան, բայց գիտեմ, որ նրանք կապվել են մորս հետ և ասել, որ ցանկանում են կապ հաստատել հորս և մյուս գերիների հետ», – հավելել է Վարդանյանի որդին:

Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն միջազգային դատարաններ է դիմել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև մյուս գերիների ազատ արձակման հարցով և հույս հայտնել, որ Հաագայում հոկտեմբերի 12-ի դատավարությունը, որում ի թիվս այլնի քննարկվելու է նաև գերիների հարցը, հաջող ավարտ կունենա:

«Իհարկե, մեր ընտանիքն իր կողմից էլ է քայլեր ձեռնարկում հորս ազատելու ուղղությամբ, սակայն այդ մասին խոսելը վաղ է», – նշել է երիտասարդը:

Վարդանյանի որդին մանրամասնել է, որ ոչ պետական կազմակերպություններն իրենց փոխանցել են կոնտակներ և ծանոթների միջոցով իրենք կարողացել են կապվել Ադրբեջանում փաստաբանի հետ, որին էլ վարձել են Արցախի նախկին պետնախարարի շահերի պաշտպանության համար:

Տեսանյութեր

Լրահոս