Առանց կողմերի համաձայնության մենք չենք կարող գործել. Զառա Ամատունի
«Այս պահի դրությամբ Արցախում մարդկանց մոտ անորոշ վիճակ է. մարդիկ պետությունից սպասում են ինչ-որ նորության,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ստեփանակերտում տիրող այս պահի վիճակին՝ նշեց արցախցի Աննա Մ.-ն՝ հավելելով, որ այս պահին գյուղերից տարհանված շատ մարդիկ ուղղակի անօթևան են,- Գյուղերից տարհանված մարդիկ փողոցներում են, ինչքան կարողանում ենք, շենքի բնակիչներով փորձում ենք այդ մարդկանց օգնել. բակերում կրակներ են վառում՝ ում տանն ինչ կա, դնում են սեղաններին, հագուստներ են տալիս:
Մարտունուց Կարմիր խաչի միջոցով վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ:
Հայաստանի մարզերը միանում են հանուն Արցախի պայքարին
«Ռուսների գլխավոր զենքը Հայաստանում ու Հայաստանի դեմ դա Փաշինյանն է, մնացածը խաղալիքներ են ընդամենը»:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև առկա համագործակցության ընթացքի շուրջ:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրներից է՝ զոհված մեր հերոսների մարմինը ռազմադաշտից դուրս բերելն է, ինչպես նաև վիրավոր, անհետ կորած և գերեվարված (հավանական) զինծառայողների հետ կապի դուրս գալն ու անվտանգ վայր դուրս բերելը:
168.am-ի հետ զրույցում ՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը անդրադառնալով ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հնչած ելույթներին, նախ անդրադարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկիի ելույթի վերաբերյալ տարբեր գնահատականներին, մասնավորապես, որ Ստեփանակերտն անվանել էր Խանքեդի: Գրիգոր Բալսանյանը պարզաբանեց՝ տեսանյութը կա, ՌԴ ներկայացուցիչն ասել է՝ «Ստեփանակերտ-Խանքեդի», ինչը բոլորովին տարբեր է։
ՀԱՆՁՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ. Ի՞նչ է մեզ սպասվում և ի՞նչ անել
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում սկսեց, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Արցախի մեր գործընկերները դժվարին վիճակի մեջ են. բժիշկները ԿԽՄԿ-ից պահանջում են քայլեր ձեռնարկել
Հաղորդագրության մեջ նշվում է նաև հեռախոսահամար (047) 94-28-57 ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Կարմիր խաչի կոմիտե՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ եք անելու. բժիշկները՝ ԿԽՄԿ-ին
Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը:
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը X-ում տեղադրած գրառմամբ հայտնել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակի աշխատակիցների և «միջազգային այլ գործընկերների» հետ հանդիպման մասին:
ԵՄ-ն սերտ կապի մեջ է տեղում հումանիտար աշխատանք կատարող իր գործընկերների հետ և պատրաստ է լուծել առաջացող մարդասիրական կարիքները հետագա էսկալացիայի դեպքում։
«Խորհուրդը ցուցաբերեց իր համերաշխությունը՝ անվերապահորեն դատապարտելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուժի աղաղակող կիրառումը, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Ակնհայտ է, որ անպատժելիությունը հող է ստեղծում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իր քաղաքականության բացահայտ իրականացման համար և նոր մարտահրավերներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար: Ժամանակն է գործելու, այլ ոչ թե լռելու և անտարբեր լինելու»,– նշել է Խաչատուրյանը:
Նախաձեռնությունը շեշտադրել է փաստը, որ բանակցությունները որեւէ լավ տեղ չեն տարել եւ Ադրբեջանին ավելի կառուցողական չեն դարձրել։ Նամակի հեղինակները վստահ են, որ ԵՄ ղեկավարությունը ոչ անգրագետ է, ոչ էլ միամիտ՝ չհասկանալու համար, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության քարոզչությունը և, այսպես կոչված, ադրբեջանական տիրապետության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության վերաինտեգրումը նշանակում է էթնիկ զտում և ցեղասպանություն։
Այո, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետության անկախության օրը «շատ լավ» նկարագրեց Ադրբեջանի կողմից վերջին վայրագությունները, հուզվեցի՝ նույնիսկ աչքիցս արցունք եկավ, բայց ես սպասում էի, որ վերջում ոչ թե ասեր, որ Արցախի բնակչության իրավունքները և անվտանգությունն ապահովվի, այլ կարողանար մի քիչ ավելին ասել, արցախցին դրա իրավունքն ուներ: Մի՞թե չկարողացավ լեզուն պտտել, մի քիչ համարձակ խոսք ասեր՝ ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի, ո՞րն էր խնդիր, չե՞ք ուզում, թե՞ չգիտեք ինչ ասել:
Ադրբեջանն այս հարձակումն իրականացրեց Թուրքիայի և Իսրայելի ակնհայտ աջակցությամբ, իսկ ողջ աշխարհը լուռ հետևում էր տեղի ունեցողին։
Օրինագծում մանրամասնորեն ներկայացվում են 2020 թ․-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարբեր բնակավայրերի դեմ իրականացված բազմաթիվ հարձակումները, Լաչինի միջանցքի շրջափակման առաջացրած աղետալի հետևանքները։
Երեկ համացանցում հրապարակումներ տարածվեցին այն մասին, որ «Քյոխ» մականվամբ հայտնի զինվորականը` արցախցի Կարեն Ջալավյանը, իր զինվորների հետ որոշել է չհանձնվել, կռվել մինչեւ վերջ։
Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս, ակադեմիկոս Աննա Հեքեքյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով.
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով այդ հանդիպմանն ու Ալիևի օրերս հնչեցրած հայտարարությանը, թե «Ադրբեջանի օրակարգում արցախահայության վերաինտեգրումն է Ադրբեջանի կազմ», ասաց, որ Ելվախում տեղի ունեցածն առաջին հանդիպումն էր, և մեկ հանդիպման ընթացքում, բնական է, բոլոր հարցերը չէին կարող կարգավորվել։
Ինչո՞ւ դա հայտարարվեց, ինչո՞ւ հենց ԱԽ նիստից առաջ, ո՞ւմ «հորդորով» արվեց այդ հայտարարությունը, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շտապեց փրկել Ադրբեջանին:
Արցախ-Հայաստան․ վանկարկում է փողոցի բացվելուն սպասող վարորդ կինը
Հայ ժողովրդի և նիկոլ փաշինյանի համակեցության ռեսուրսը վերջացել է։ Համատեղ գոյություն այլևս հնարավոր չէ։ Սա է իրավիճակի ճիշտ նկարագրությունը ու նաև ուղերձը՝ տատանվողներին, պետական համակարգին, իրավապահներին և իրավիճակը ճիշտ չպատկերացնողներին
Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը, Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ եղել են զորամասեր, որոնք հայտարարել են, որ շարունակելու են դիմադրությունը:
Արցախցի երեխաների այսօրվա առավոտը