«Ի տարբերություն ոմանց, մեզ համար Ռուսաստանի բարեկամ լինելը պատիվ է». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովի հետ այսօր Մինսկում կայացած զրույցի ընթացքում հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում վերանայել տասնամյակներ առաջ որդեգրած արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

«Ի տարբերություն մյուս բոլոր երկրների, որոնք Ռուսաստանի բարեկամ հանդիսանալով չեն ցանկանում հրապարակային հայտարարություններով հանդես գալ, մենք հարմար և անհարմար հարցերից չենք խուսափում, – նշել է Լուկաշենկոն՝ հավելելով, – Մենք հստակորեն հայտարարում ենք, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը մեզ համար պատիվ է։ Մենք դա անում ենք ոչ այն պատճառով, որ իրավիճակն է դա թելադրում։ Մենք քաղաքական այդ կուրսը որդեգրել ենք դեռ տասնամյակներ առաջ և սրբորեն հետևում ենք դրան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31