Նման պայմաններում մեր գլխավոր խնդիրը պետական համակարգն ամուր պահելն է, որովհետև, եթե հետևել եք, կհամաձայնեք իմ տեսակետի հետ, որ մեր հակառակորդների թիրախում 2020թ. նոյեմբերից հետո Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներն են՝ անվտանգության, քաղաքական ու տնտեսական ոլորտները համակարգող կառույցները և դրանց գործառույթների սահմանափակումը:
Մինչ Աննա Հակոբյանը ի հեճուկս Ռուսաստանի Կիևում Զելենսկու, նրա տիկնոջ, տարբեր պաշտոնյաների, ուկրաինացի և հայ թիկնապահների հետ լուսանկարվում էր՝ իր և ամուսնու կողմից մեսիջներ ուղարկում Պուտինին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդդեմ Արցախի նախագահի ընտրությունների:
Եվրամիությունը կրկնում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի շրջանակներում անցկացվել է Արցախի նախագահի ընտրությունը:
Ռայիսին ընդգծել է, որ «3+3» ձևաչափից դուրս շփումը, օտարերկրացիների հետ համագործակցությունը, նրանց հետ զորավարժությունների անցկացումը և կասկածելի ուղևորությունները միայն բարդացնում են իրավիճակը։
Գիտեք` սպորտում կա քաշային կարգ հասկացողություն: Ես կարծում եմ նաև քաղաքականության մեջ, ինչպես նաև կյանքում կա քաշային կարգ հասկացողությունը: Այս առումով, կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա խորությամբ ընկալի այդ հասկացողությունը: Երբ որ խոսում ենք տեսակետների, որոշումների մասին պետք է հստակ կարողանանք ամրագրել և արձանագրել, որ մեկն է տեսակետ, որ մեկն է որոշում:
Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ»,-ասել է Շահրամանյանը:
Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի:
Սեպտեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ հատուկ նիստ, որտեղ Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը:
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում գաղտնի քվեարկությամբ ԱՀ նախագահ ընտրվեց Սամվել Սերգեյի Շահրամանյանը:
2018 թվի ամռանը Արցախում էինք: Արմենիա հյուրանոցի սրճարանում անընդմեջ «Հայեր ջան, դուխովն» էր միացրած:
Առաջին իսկ փուլում պատգամավորների ընդհանուր թվի 2/3 ձայներով (33-ից 22) Արցախի Ազգային ժողովն ընտրել է Հանրապետության նախագահ՝ Սամվել Շահրամանյանին։
Շնորհավորում եմ Արցախի ժողովրդին՝ անկախ պետականության նոր փուլը պատվով սկսելու առիթով։ Անկախ բոլոր անմարդկային դժվարություններից ու զրկանքներից, Արցախում նախագահական ընտրություններն անցան երկրի սահմանադրությանը և միջազգային իրավունքի նորմերին լիակատար համապատասխանությամբ։
Այս կարևոր իրադարձությունը վկայում է Արցախի Ազգային ժողովի և հանրության ողջամտության, կամքի և տոկունության մասին՝ անսասան վճռականությամբ դիմակայելու այն անհավանական մարտրահրավերներին, որոնց հարկադիր կերպով առերեսվում է Արցախն այս օրերին։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը շնորհավորում է Սամվել Շահրամանյանին Արցախի հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աճի միտումները քննարկել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «2018-ի ապրիլին, երբ նիկոլական հեղաշրջման քաոսից օգտվելով ադրբեջանցիները Նախիջևանի կողմից իրենց դիրքերը կիլոմետրերով առաջ տվեցին, Խանումյան Հայկը Ստեփանակերտում «Սերժ էր մերժում» և ձեռ առնում նրանց, ովքեր ասում էին, որ թուրքերն առաջ են գալիս։
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11-ից մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ԱՀ նախագահ ընտրելու հարցով։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր դատարանի բակում 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գարիկ Գալեյանի կալանավորմանը, ասաց, որ երեկ երեկոյան այցելել են Գարիկ Գալեյանին, նա խնդրել է փոխանցել, որ իշխանությունների կողմից բռնաճնշումներն իր վրա որևէ ազդեցություն չեն ունեցել։
Ազգային մեր կյանքում տեղ գտած դժվարությունները, Արցախի շարունակվող շրջափակումը և անվտանգային լուրջ մարտահրավերները խաթարել են մեր ներքին խաղաղությունը և մեր երկրի բնականոն կյանքը։ Աստվածաշնչյան սրբազան պատմությունը և մեր պատմությունը հստակ ցույց են տալիս, որ ցանկացած ազգ կամ երկիր ընկնում է փորձությունների մեջ համընդհանուր սխալների և մեղքի պատճառով։ Ուստի այսօր մեզ ոչինչ չպիտի տա մեղավորների փնտրտուքը, որը ցավոք սրտի մարդկանց «ամենասիրելի զբաղմունքն» է, քանի որ այս իրավիճակի համար մեղավոր ենք բոլորս մեր տեղում և մեր չափով։
Արցախի ուժային կառույցները ամեն ինչ անելու են, որ Արցախում ներքին և արտաքին թշնամին գործելու հնարավորություն չունենա. Աբրահամյան
Արցախի Խորհրդարանն այսօր նոր նախագահ է ընտրելու։
Հաջորդիվ, երբ Ադրբեջանն հարձակվի Հայաստանի վրա, նա ֆեյսբուքում կոչ կանի, ինչպես 2020-ի պատերազմին արեց, ինքնակազմակերպվել, կազմել ջոկատներ, որևէ մեկին հրամանատար կարգել, տանից վերցնել սուր ծակող գործիքներ և գնալ պատերազմելու:
Արցախի Հանրապետության 33 պատգամավոր ունեցող խորհրդարանում այսօր նախագահի ընտրության գործընթաց է:
Արցախում պատերազմի («հակաահաբեկչական» գործողության տեսքով) շունչը հասել է Արցախի մեր պաշտպաների քիմքին։
Պատասխանատվության զգացումը ենթադրում է դիրքորոշում, գործողություն, այն դեպքում, երբ անպատասխանատվությունը պասիվ, անգործունակ վիճակ է:
Ադրբեջանը պատրաստ է թույլատրել Կարմիր Խաչի մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղ, եթե ադրբեջանական Կարմիր մահիկի մատակարարումները նույնպես թույլատրվեն տարածաշրջան։ Այս մասին Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ակնկալել ԱՄՆ իշխանություններից, ճնշումներ կլինե՞ն Ադրբեջանի ուղղությամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանձնաժողովում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած լսումների կապակցությամբ
Այսօր Արցախի Հանրապետության պաշարման 271-րդ օրն է։ 9 ամիս է՝ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, 9 ամիս շարունակ 120 հազար մարդ՝ երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ծերեր, մատնված են սովի: Բացի դրանից, արցախցիներն ապրում են ֆիզիկապես ոչնչացվելու սպառնալիքի ներքո՝ Ադրբեջանը մեկ կրակ է արձակում դաշտում գյուղատնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակիչների ուղղությամբ, մեկ էլ Հակարիի կամրջին տեղադրված ապօրինի անցակետից մարդկանց է առևանգում: