Դուռը Ռոբերտ Քոչարյան կրտսերն է բացել. մայրն էլ փորձում էր համոզել, որ Սփայդերմենն է. Տաթևիկ Սողոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի տանն իրականացված խուզարկությունն ԱԱԾ ալֆա-ջոկատի մասնակցությամբ ո՛չ իրավաչափ է, ո՛չ արդարացված։ Քոչարյանի բնակարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Դուռը Ռոբերտ Քոչարյան կրտսերն է բացել ու ասում էր՝ էս ի՞նչ են անում էս մարդիկ, իսկ փոքր տղային էլ փորձում էինք բացատրել, թե Սպայդերմենն է եկել։ Շփոթված են երեխաները։ Ինձ համար իրավաչափության տեսանկյունից բացարձակ արդարացված չէ ԱԱԾ ալֆա-ջոկատի ներկայությունն այստեղ։ Նույնիսկ մանկահասակ երեխան եկել, ինձ ասում է՝ բայց ես գիտեմ, որ էս տեսակ ջոկատայինները պետք է ինչ-որ ահաբեկիչների, զինված մարդկանց մոտ գնան, մեր տուն ինչի՞ են եկել»,- նշեց Սողոյանը։

Նրա խոսքով՝ որքան էլ վարույթ իրականացնող մարմինն ասում է, թե իրենք գործողությանը չեն մասնակցել, սակայն դիմակավորված, զինված ջոկատի ներկայությունն ազդեցություն է ունենում երեխաների, հարևանների և բոլորի վրա։

Սողոյանը շեշտեց՝ տարբեր հանգամանքներ հստակ ցույց են տալիս, որ սա քաղաքական հետապնդում է։

Նրա խոսքով՝ «պատահական զուգադիպությամբ» քննիչը երեկ է դատարան դիմել՝ խուզարկություն իրականացնելու թույլտվություն հայցելով։ Փաստաբանը կասկածներ ունի, որ եթե ժամն էլ հնարավոր լինի իմանալ, ապա պարզվելու է, որ դա եղել է Լևոն Քոչարյանի՝ ԱԺ-ում ելույթից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31