Մենք չենք կարող այլ կողմ նայել, երբ հայ ժողովուրդն Արցախում տառապում է հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի փակումից հետո մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով։
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ թափուր է:
Եթե դա այն գինն է, որ պետք է վճարել Արցախը հայկական մնալու համար, պիտի դրան պատրաստ լինել. Ռուբեն Վարդանյան
Նիկոլ Փաշինյանը լեզվական հերթական «սայթաքումն» է թույլ տվել. Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նա ասել է. «Տեղի է ունեցել հետևյալը. Հայաստանը և Ադրբեջանը 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում, ի զարգացում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ունեցած պայմանավորվածության, արձանագրել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար՝ Հայաաստանը՝ Ադրբեջանի 86.600 քկմ-ն, Ադրբեջանը՝ Հայաստանի 28.000…»:
«Պատերազմ չլինելու համար պետք է կոնկրետ պատրաստվել պատերազմին, ոչ թե սեփական իշխանությունն ամեն գնով պահելուն, հետո ասել՝ բայց մենք ի՞նչ կարող էինք անել: Պատերազմին պատրաստվելու փոխարեն՝ զբաղվել ամեն ինչով, հետո ասել՝ դե, մենք ոչինչ չկարողացանք անել: Պարզ է, որ պատերազմի համար պատասխանատուն երկրի ղեկավարությունն է, կոնկրետ պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են պատրաստվել պատերազմի: Եթե իրենք փորձեն խուսափել պատերազմից, ապա իրենց արած գործողությունների 90 տոկոսը չէին անի»:
Հացը կվաճառվի քաղաքացու կողմից չօգտագործված կտրոնը ներկայացնելու դեպքում:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը սեպտեմբերի 12-ին Վիեննայում մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է:
Լեռնային Ղարաբաղի շուրջ և Ադրբեջանի ու Հայաստանի միջև շփման գծում հակամարտության սրումն ամսվա սկզբից նոր թափ է հավաքում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Սեպտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն և ծառայողական խորհրդակցություն է անցկացրել հանրապետության ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։
«Ոչ թե աշխարհն է ստիպել Նիկոլ Փաշինյանին Արցախի հարցում իջեցնել նշաձողը, այլ դա հենց նրա նախաձեռնությունն է, և նա է ստիպում աշխարհին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ոչ ոք այնպիսի ինտենսիվությամբ չի աշխատում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ուղղությամբ, որքան Նիկոլ Փաշինյանը և իր թիմը»։
Ո՞վ եք դուք,որ իմ անունից միջանցք եք խնդրում. ուզո՞ւմ եք գնալ, լուռ գնացեք,ձևերը գիտեք։
Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ մարդասիրական իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով արցախահայությանը ռուսական մարդասիրական օգնության տրամադրումը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ երբ ներկայիս ԱԺ-ն նոր էր ձևավորվել, ընդդիմությունը պահանջում էր, որպեսզի ԱԺ-ն ունենա Արցախի հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ-ում պատգամավորների հայտարարությունների ժամին հիշեցրեց՝ 9 ամիս է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, իսկ այնտեղ ապրող հայրենակիցները դժոխային կյանք են ապրում։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքից հայրապետական օրհնությամբ և ջերմ սիրով ողջունում ենք Ձեր ընտրությունը, որպես Արցախի Հանրապետության նախագահ։ Այս առիթով ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ և մաղթում, որ Արցախի պատմության ճգնաժամային հանգրվանում Ձեր ստանձնած պատասխանատվությունը վերանորոգ հավատքով ու նվիրումով կարողանաք լիովին արդարացնել՝ ի խնդիր Արցախի մեր սիրելի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքի։
Չեմ զարմանա, որ Փաշինյանն Արցախի նախագահին կոչի Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ. Խաչատրյան
Այս իրավիճակում շատ բարձր եմ գնահատում Ակնա-Ասկերանով ռուսական բեռի մուտքը Ստեփանակերտ. Շարմազանով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է «անջատողականություն հրահրելու» համար՝ «թույլ չտալով ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով»։ Այս մասին նա հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Շպոլյարիչի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Кавказское бюро-ն։
«Նիկո՛լ, որ ասում ես՝ վիճակը ծանր է, չեմ շնորհավորում, կարո՞ղ է՝ Սամվել Շահրամանյանն է Արցախը հասցրել այդ վիճակին: Դրա պատճառը քո՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունն է: Դու ծնկել ես Ալիևի առաջ: Դու չէի՞ր Արցախում մասնակցում ինագուրացիայի, դու չէի՞ր Շուշիում տրնգի պարում, քո թիմակիցները չէին ասո՞ւմ՝ Ակնան իմ հայրենիքն է՝ նռները ձեռքին: Բա դուխով էիք, բա ասում էիք՝ այլևս չենք ծնկելու, վիզներս չենք ծռելու»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Այսօրվանից թողնում եմ Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը:
Նիկո՛լ, դու չէի՞ր Արցախում մասնակցում ինագուրացիայի, դու չէի՞ր Շուշիում տրնգի պարում. Շարմազանով
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։
Էլեկտրական ավտոմեքենաներով, որ կարողացել ենք ձեռք բերել, հղի կանանց, երեխաներին, հաշմանդամներին ու տարեցներին տեղափոխում ենք բուժհաստատություններ: Ձիաքարշ սայլերը մեզ հնարավորություն են տալիս գյուղական շրջաններից ապրանք հասցնել բարեգործական երկու ճաշարաններ, որոնք գործարկել ենք կարիքավոր մարդկանց համար: Դրանք հնարավորություն են տալիս նրանց օրը գոնե մեկ անգամ համապատասխան սնունդ ստանալ:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի ամսում շատերը մոռացան, որ Աղդամի ճանապարհով թե՛ ռուսները, թե՛ ադրբեջանցի զինվորականները երթևեկել են դեռ 2020-ի վերջերից սկսած։ Շնորհիվ Նիկոլի մեկ ստորագրության, որով հանձնվեցին նաև Աղդամը և Քարվաճառը։
«Այն ճանապարհը, որը բռնել է Նիկոլ Փաշինյանը, կործանարար է Հայաստանի և Հայաստանի ազգաբնակչության համար: Նախ՝ Հայաստանում պետք է բանակցողը փոխվի, այնուհետև՝ նստեն և հասկանան ՌԴ հետ՝ ինչն է խնդիրը: Ամեն դեպքում, ՌԴ-ն դեռևս բարյացակամ է վերաբերվում Հայաստանին և դեռևս չի միացրել այն պատժամիջոցների ցանկը, որ կիրառում է այլ երկրների հանդեպ»:
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ, պատասխանելով «Հայաստանի շրջադարձի» մասին հարցին՝ Վլադիմիր Պուտինը պատասխանել է. «Չեմ կարծում, որ կա ինչ-որ շրջադարձ։ Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ բան կա ասելու։ Մենք առաջարկել ենք մեր կարգավորման տարբերակները, սա հայտնի է»։
Ժամերի ընթացքում բոլորը կհասկանան՝ ինչ արդյունք գրանցեց Արցախի իշխանությունը. Հայկ Մամիջանյան