Հրապարակախոս, սումգայիթյան, Մարաղայի ջարդերի վավերագրող Բակուր Կարապետյանի խոսքով՝ արցախահայերի ինտեգրումն Ադրբեջանի կազմ և ադրբեջանցիների հետ համակեցությունն անհնարին բան է, այսօր այս ամենն ավելի անհնարին է դարձել, քան, օրինակ, 30-40 տարի առաջ էր, քանի որ Ադրբեջանը վայրագ ու ցեղասպան քաղաքականությամբ պայմանավորված՝ գործընթացը դժվարացրել է։
Մի քանի րոպե առաջ Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվեց, սա կարևոր քայլ է մարդկանց տառապանքը մեղմելու համար։
Ռուս խաղաղապահներն ապահովել են հումանիտար բեռների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։
Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կմեկնեն Հայաստան, քանի որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և վախենում են էթնիկ զտումներից:
Արցախից լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանլկարը՝ գրելով. «Մարդիկ չգիտեն՝ ինչ անեն։ Մի մասը հողարկավորել են իրենց հարազատներին, մի մասը մտածում է, թե ինչպես դիակները տեղափոխի Հայաստան, մի մասն էլ մտածում է՝ նորից հողից հանի հոր, որդու, եղբոր, ամուսնու դին, թե չէ»:
Այսօր Հանրապետության Հրապարակում ընթացող համաժողովրդական շարժման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դիմեց այն մարդկանց, որոնք այսօր հրապարակում չեն, սակայն վաղ թե ուշ լինելու են։ Այնուհետև անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությանը, ասաց՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ձախողել է ՀՀ ամբողջ արտաքին քաղաքականությունը։
Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, Էրդողանի ու Ալիևի կամակատա՞րը, միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Հայաստանն ու Արցախն ունեն երեք սպառնալիք՝ Էրդողան, Ալիև, Փաշինյան»,- Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ եթե Արցախում էթնիկ զտում տեղի ունենա, ապա միակ մեղավորը ռուսներն ու ադրբեջանցիներն են։
Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Եթե երկիրը կործանվում է և մենք կորցրել ենք Արցախը, ի՞նչ անենք։ Հաջորդը լինելու է Վարդենիսը, Սյունիքը և մնացած տարածքները։ Երբ երկիր ենք կորցնում, մի թե՞ պիտի մտածենք անձնականի մասին»,-եզրափակեց Դավիթ Շահնազարյանը։
Նվերի տատիկը դագաղ չի գտնում՝ թոռների ու սպանված որդու դիերը տեղափոխելու համար։
«Հաջող մեր հարազատ Մարտակերտ…». Մարտակերտի բնակչուհին լացելով հրաժեշտ է տալիս իր քաղաքին
Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչեւ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։
Ստեփանակերտում կյանքը շարունակում է խաղաղ ընթանալ. ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ բռնաճնշումներ չկան, այս մասին հայտնում են ռուս խաղաղապահների զորախմբից:
Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին կեղծ պնդումը:
Ներկայումս Երևանի հրապարակներում ՀՀ քաղաքացիներին՝ օրենքին հղում կատարելով, բերման ու բռնության են ենթարկում տարբեր համազգեստներ կրող սովորական հանցագործները, որոնք չեն կատարել ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ մեկուսացնելու իրենց պարտականությունը՝ դրանով դառնալով նրա հանցակիցը։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյանի իր ալիքում գրում է. «Մի քանի տասնյակ Արցախի հայեր այս րոպեներին դուրս են գալիս Արցախից` իրենց հայրենիքից: Սա տարհանում չէ, սա բռնագաղթ է, որը արցախահայության ցեղաապանության մի մասն է: Հայաստանի այս մի հատվածի բռնագաղթը սկսվեց այսօր:
Սյունիքի Կոռնիձոր գյուղ է ժամանել ԼՂ-ից տեղահանվածների առաջին խումբը։ Այս մասին հայտնում է RT–ի Telegram ալիքը՝ տարածելով այս տեսանյութը։
Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են հատուկ կառավարական խումբ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ մտնելու հետ կապված համապարփակ հարցերի լուծման համար, Politico-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Հայաստանի Հանրապետության ազգադավ իշխանության գործունեության արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայ Ազգը ոտքի է կանգնել՝ իշխանափոխություն իրականացնելու պահանջով, որին ի պատասխան՝ Հայաստանում գործող օկուպացիոն ռեժիմը գործի է դրել բազմապիսի բռնաճնշումների մեխանիզմներ, այդ թվում` մարդկանց ապօրինի ձերբակալելով ու կալանավորելով:
Այսպիսի խառը, բայց դինամիկ զարգացումներին զուգահեռ, Հայաստանի իշխանությունները ծանր վիճակից դուրս գալու, իրական հնարավորությունները ճիշտ գնահատելու փոխարեն, պրիմիտիվ լեզվակռիվների մեջ են մտել տարածաշրջանային հիմնական խաղացողների հետ, խաղալով մի ամբողջ ժողովրդի ճակատագրի վրա։
Որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս, որտեղից էլ հնարավոր կլինի կազմակերպել հումանիտար բեռի տեղափոխությունը Լեռնային Ղարաբաղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով։ Փաշինյանի որոշմամբ կազմավորված՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից։
Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախից զինծառայողների դուրսբերման վերաբերյալ.
Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Մենք շատ անհատական ազգ ենք: Յուրաքանչյուր անձ գանձ է, և դա է կարծես խոչընդոտ հանդիսանում. կարծում է, որ ինքն ավելի խելացի է, քան դիմացինը, և դա է պատճառը, որ շատ անգամ չենք կարողանում միավորվել՝ կարծելով, որ դիմացինը կխաբի քեզ: Պետք է հասկանանք իրար, եսը նվազեցնել, որպեսզի առաջ գնանք: Ես չեմ ուզում, որ անընդհատ սգանք: Փարիզում իմ ամեն առավոտը Հայաստանով է: Ու երբ ռեպորտաժ տեսա, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրերը կրկին զավակ են ուզում պարգևել մեր երկրին, ճիշտ համարեցի համերգ կազմակերպել Երևանում՝ օպերային արտիստների հետ, ու հասույթը տրամադրել այն նորածնին, ով մեր ապագան է:
Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ։
Ղ տեղեկատվական շտաբից հայտնում են՝ քաղաքացիներից ստացված ահազանգերից (ջրից դիզվառելիքին հատուկ հոտ զգալու մասին) անմիջապես հետո Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառումներ է կատարել և ենթարկել լաբորատոր ստուգման:
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը որոշվում է՝ ելնելով տեղում տիրող իրավիճակից, նրանք նպաստում են Ղարաբաղի և Բաքվի միջև երկխոսության հաստատմանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։