Չգիտեմ՝ ինչ մարդկային տեսակը կարող է ասել՝ չեմ թողնելու երեխայիդ բան ժառանգես. Լևոն Քոչարյան

Փորձում էինք երեխաներին բացատրել, հանգստացնել, որ ծանր չտանեին, նոր դուրս եկան տնից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա նշեց, որ տարածված հայտարարության մեջ ինչ-որ անուններ են գրված, որոնց հետ իր կապն անհասկանալի է. «Հերթական անհեթեթությունն է»։

Հարցին՝ ինչպե՞ս են պատկերացնում իշխանափոխությունը՝ Քոչարյանը պատասխանեց. «Այն մարդիկ, ուժերը, որոնք պոտենցիալ կարող են դառնալ դիմադրության օջախներ, որոնք չեն համակերպվում, չեն հանդուրժում, բոլորին փորձելու են զսպել։ Նույնը վերաբերում է թե՛ եկեղեցուն, թե՛ Գագիկ Ծառուկյանին, թե՛ մեզ։ Այս մարդն այս ամենն անում է, քանի որ կարողանում է։ Սովորաբար այն կառույցները, որոնք այս ամենի հետ կապված մեծ աղմուկ կբարձրացնեին, հիմա ոչինչ չեն անում, քար լռություն է։

Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդն ԱԺ-ում հայտարարում է, որ այսինչ մարդը պետք է նստի, այնինչին պետք է ունեզրկի ու հաջորդ օրը մտնում են նրանց տուն՝ դիմակավորված ԱԱԾ-ականներով։ Երեկ այդ մարդն ասեց՝ չեմ թողնելու ինչ ունես՝ ժառանգես երեխաներիդ։ Չգիտեմ՝ սա մարդկային ինչ տեսակ է»։

Նա հավելեց, որ երկրի համար մեծ ողբերգություն է, երբ նման մարդուն այդքան ձայն են տալիս։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31