Արցախի ԱԺ երեք գումարման պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է;
Արցախի Հանրապետության պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը Թվիթթերի իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը չի հասել Արցախ՝ նախապես չհամաձայնեցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։
Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը-Tert.am) «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը:
ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 6 կտրոնով:
Ռուսական կողմի համար Արցախի մոտեցումը լիովին ընկալելի է, որովհետև Ադրբեջանը սկզբում ընդունել է ռուսական առաջարկը, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր պահանջներով, ինչով խախտվել է միջնորդության ողջ էությունը:
Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է հայազգի ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված, հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը դադարեցնելու կոչը։
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է նորընտիր նախագահին։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին հրավիրել է հատուկ նիստ` Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության կապակցությամբ։ Ներկա էին նաեւ Արցախի Հանրապետության երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ։
Արցախը հայկական պահելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը անվերապահորեն իրացնելու այդ պայքարում Հ.Յ. Դաշնակցությունը իր ողջ կարողականությամբ մշտապես Արցախի պետականության եւ արցախահայության կողքին է։
Երեկ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 10֊ին` ժամը 09:45֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկստվությունն է։
Երեկ ողջ օրը լրահոսը Նիկոլի միջազգային զանգերն էին՝ Մակրոն, Բլինքեն, Շոլց, Ռայիսի, Ղարիբաշվիլի։ Մտածող մարդիկ իրար հարցնում են՝ մեջը գոնե մի բան կա՞, թե՞…
Ադրբեջանը փաստացի հրաժարվում է բանակցություններից և եթե առաջիկա օրերին, միգուցե նույնիսկ` ժամերին, արտաքին ճնշումներ չլինեն, իրադարձությունները ծանր փուլ կտեղափոխվեն»:
Մինչդեռ երբ գրեթե 3 ամիս առաջ Թուրքիայում կրկին նախագահ ընտրվեց Ռեջեփ Էրդողանը, Նիկոլ Փաշինյանն առաջին շնորհավորողներից մեկն էր։
Ակնայով ռուսական օգնությունն ընդունել/չընդունելու մասին։ Նայում եմ իշխանական քարոզիչների գրառումները՝ փորձում են համոզել, իբր Արայիկ Հարությունյանը նույն բանն էր ուզում անել ու հավասարության նշան դնում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։
Երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի տիկինն իրականացնում է այն ծրագիրը, որով իր ամուսինը եկել է իշխանության:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 19:15֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկստվությունն է:
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ իմ հեռախոսազրույցի ժամանակ ես կրկնեցի իմ մտահոգությունը մարդասիրական իրավիճակի վերաբերյալ, որի հետ բախվում են Ղարաբաղի հայերը։
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը:
«Մարդը պիտի հասկանա սեփական սխալ արարքները, պիտի իմանա, որ մյուս անգամ չընկնի նույն որոգայթը, արհամարհի այն։ Ասում են՝ մենք՝ հայերս, այսպիսին ենք եղել, քննադատում են ուրիշ ժողովուրդների, օրինակ՝ հրեաներին, անվանում են քոչվորներ։ Անկախության բաղձալի օրվանից մինչև 2000 թվականը՝ տասը տարվա ընթացքում, 800 հազար մարդ լույսի ու գազի պակասության պատճառով թողել ու քոչել է այս երկրից։ Բայց լույսի ու գազի պակասի պատճառով 1948-ից ի վեր Իսրայելից որևէ հրեա չի գնացել։ Չկա մի վրացի ոստիկան, որը զոհված զինվորի մոր կծեծի»,- ամփոփեց Վահրամ Սահակյանը:
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։
Արցախի ԱԺ-ն երկրի 5-րդ նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին
2023 թվականի մարտի 1-ին տեղեկություն էր շրջանառվել մամուլում, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Այս հանդիպմանը Արցախի Հանրապետությունը ներկայացրել էր այդ ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը:
Նիկոլ Փաշինյանի ուղղակի մեղքով նախորդ շաբաթ մեր զինված ուժերն ութ զոհ են ունեցել, ի դեպ՝ դրանցից հինգը՝ ոչ մարտական։ Պոռոտախոսում էր, թե իր կյանքի գնով հայրենիքն է պաշտպանելու, բայց զոհասեղանին է դրել մեր տղաների կյանքն ու առողջությունը՝ փաստացի անպաշտպան թողնելով ամբողջ նորակազմ առաջնագիծը։
Արցախի Հանրապետության մայր օրենքը Արցախը հռչակել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն և ամրագրել, որ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այլ եղանակներով:
Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար։
Թուրքիան ՄԱԿ-ին ու միջազգային կազմակերպություններին ևս կոչ է արել չճանաչել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները։
Զարմանալի ոչինչ չկա: Արդեն տևական ժամանակ է՝ իշխանությունները ձևացնում են, որ մենք չկանք, գոյություն չունենք, անընդունելի ու վնասակար են մեր բոլոր առաջարկներն ու ներկայացրած ծրագրերը: Նույնիսկ արժանի չեն համարել լեզվի մի ծայրով մեզ տեղյակ պահել սպասվող փոփոխություններին: Մեզ իրականում կագնեցրել են փաստի առաջ, որից միակ ելքը «Միասնական հայրենիք» խմբակցությւոնը տեսնում է փակ գաղտնի քվեարկությանը չմասնակցելու որոշմամբ:
Սամվել Շահրամանյանը բոլորին շնորհակալություն է հայտնել և վստահության մթնոլորտում փոխգործակցելու պատրաստակամություն հայտնել: