Զելենսկին կարող է չապրել մինչև դատը. Մեդվեդև

Գլխավոր դասը, որը Արևմուտքը պետք է յուրացներ 2008 թվականից ի վեր, այն է, որ Ռուսաստանի դեմ պատերազմել պետք չէ. նրա պատմությունը նման բազմաթիվ փորձեր է հիշում։ Այս մասին «Հարավային Օսիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

«Արդյունքը ամեն անգամ եղել է նույնը՝ ռուսական ոգու հաղթանակը և մեր զենքի ուժը, զավթիչների խայտառակ փախուստը։ Անիմաստ է նաև բորբոքել ազգային հարցը։ Դա միշտ հանգեցնում է ցավոտ, իսկ երբեմն նաև անդառնալի հետևանքների հենց իրենց՝ սադրիչների համար։ Սա չհասկացավ հոգեպես անհավասարակշիռ Սաակաշվիլին, և հիմա որտե՞ղ է նա, ի՞նչ է նրա հետ պատահել։

Վստահ եմ, որ շուտով ոչ պակաս տխուր ճակատագիր է սպասում նեոնացիստին ու ահաբեկչին, կիևյան խունտայի պարագլխին (նկատի ունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն — խմբ.)։ Նա պետք չի գա ո՛չ իր համաքաղաքացիներին, ո՛չ էլ արևմտյան հովանավորներին։ Եվ իր հանցագործությունների համար կկանգնի միջազգային տրիբունալի, Նյուրնբերգ 2.0-ի առաջ, եթե կարողանա մինչև այդ ողջ մնալ», — նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31