
Բակո Սահակյանն ընդունել է բարերար Ռալֆ Յիրիկյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ընդունել է բարերար Ռալֆ Յիրիկյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Արցախում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 1-4-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով Արցախի հանրապետության մի շարք բնակավայրերում ստեղծված իրավիճակին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է բարերարների դերը տուժած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու գործում՝ նշելով, որ նրանց ներդրումը մեծապես կնպաստի նախատեսված աշխատանքների հաջող իրականացմանը: