Զուգահեռներ

ԱԺ նախկին պատգամավոր Հրանը Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ վերնագրելով «ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ»:

«Այսօրվա Ֆեյսբուքը հիշեցնում է 1988-1989 թվականների Օպերայի (Ազատության, Անկախության) հրապարակը:

Այստեղ են գրեթե բոլորը՝ գալիս են ուրիշներին տեսնելու ու իրենց ցույց տալու: Այստեղ են ուղղակի մարդիկ, հեղափոխականներն ու հակահեղափոխականները, համոզված xամետներն ու հակաxամետները, կողմնորոշվելու կարիք ունեցող մտահոգ բնակիչները, քարոզիչներն ու հակաքարոզիչները, ոստիկաններն ու գաղտնի ծառայությունները, ծպտված գործակալներն ու բացահայտված լրտեսները, գրեթե բոլորը …

Ռոմանտիկները փնտրում են մեր ազգի բաժին Ոսկյա Ձկնիկին, Պրագմատիկները՝ համախոհների, թիմեր կազմելու նպատակով, ծառայողները, գործակալներն ու լրտեները կատարում են իրենց տրված հանձնարարությունը:

Մեծ թվով «հորանջողները» ուղղակի զբոսնում ու դրանից հաճույք են ստանում:

Չմոռանանք նաեւ բացականերին: Նրանցից շատերը հետագայում տաքուկ տեղեր կզբաղեցնեն շատ թե քիչ կայունացած համակարգերում, իսկ մյուսները կհայտնվեն խաղից դուրս վիճակում՝ ինչպես ներկաներից շատերը:

Եւվ այս նոր խմորից հունցվում է մեր մոտակա ապագան: Այս անգամ արդյոք կհաղթի՞ առողջ բանականությունը – մեծ հարց է, քանի որ քչերն են խորանում այդ ապագայի բովանդակությունում:

Նշեմ այս երկու զուգահեռների երկու էական տարբերություն՝.
– Օպերայում զրուցում էինք միմյանց աչքերի մեջ նայելով,
– Այստեղ հնարավոր է մասնակցել, առանց ընտանիքից ու աշխատանքից կտրվելու:

Զուգահեռները շատ են…»:

Իր գրառման հետ Հրանտ Խաչատրյանը տեղադրել է այս լուսանկարը:

Տեսանյութեր

Լրահոս