«Ադրբեջանը Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունի». Ալիև

Ադրբեջանը միտված է դիվանագիտական ուղիներ որոնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ինչպես տեղեկացնում է TASS-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Նախարարների կաբինետի նիստում, որը նվիրված է եղել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

«Ադրբեջանը հակված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և հույս ունի այն լուծել»,- հայտարարել է Ալիևը:

Դրա հետ միասին, նա հայտարարել է, թե «Երևանը ձգտում է խափանել դիվանագիտական գործընթացը», իբր Հայաստանը, «երբ բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվում, սադրանքների է դիմում»:

Նա հայտարարել է, թե «ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը չպետք է ծառայի երկրի տարածքային ամբողջականության խախտմանը»:

Տեսանյութեր

Լրահոս