
Ամենամեծ նվիրատվությունը ԼՂՀ-ին կատարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը

ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 4-ից ի վեր Արցախի կառավարության հաշվեհամարին փոխանցումներ են կատարվում բազմաթիվ մարդկանց ու ընկերությունների կողմից՝ որպես աջակցություն պաշտպանության բանակին և տեղահանված քաղաքացիներին:
«Մենք առավելագույնս թափանցիկ ձևով ներկայացնելու ենք եկամուտներն ու ծախսերը, որոնք ամեն օր թարմացվելու են ԱՀ ֆինանսների նախարարության կայքում:
Այսպիսով՝ ապրիլի 8-ի դրությամբ՝ կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 971 մլն դրամ, 394,000 դոլար, 4,000 եվրո, 11,5 մլն ռուբլի: Ամենամեծ նվիրատվությունը կատարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 607 մլն դրամ:
Ավելին՝ այն ևս 600 մլն դրամ է փոխանցել «Արցախի ազատամարտիկների միության» հաշվեհամարին, որն արտացոլված չէ մեր հաշվետվության մեջ: Շնորհակալություն բոլոր-բոլորին՝ ձեր սրտացավության համար՝ անկախ նվիրատվության չափից»,- գրել է Ա. Բեգլարյանը: