«Ամեն ծնող շատ ցավ է ապրել, մենք էլ ենք այդ ցավն ապրել…». Զինվորը՝ կորցրած ընկերների մասին

Հայոց բանակին օգնության շտապած երկրապահ կամավորականները քաջալերում են հայ զինվորին տարբեր եղանակներով: Առաջնագիծ են մեկնել նաեւ երաժիշտ երկրապահներ, ովքեր հայրենասիրական երգերով են ոգեւորում կամավորականությանն ու հայ դիրքապահին: Իսկ հոսպիտալում բուժում ստացող զինծառայողները շտապում են օր առաջ ապաքինվել:

Զինվորները հուզմունքով են խոսում իրենց կերցրած ընկերների մասին: «Ունեմ ընկերներ, որոնց կորցրել եմ, բոլորին հորդորում եմ… ճիշտ է՝ ամեն ծնող շատ ցավ են  ապրել, մենք էլ ենք այդ ցավն ապրել ենք, բայց ունենք կանգնած տղաներ և կփորձենք ամեն ձևով էնպես անենք, որ էդ թափած արյունն իզուր չլինի… ու իզու չի լինելու, ամեն ինչ լավ ա լինելու»,- ասում է հոսպիտալում գտնվող զինվորներից մեկը:

Մանրամանսները՝ ԵԿՄ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս