Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ստորագրել է հրամանագիր Հասմիկ Հարությունյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Ողջունելով հյուրին` ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը կարևորել է նման հանդիպումների արդյունավետությունը կրթության ու գիտության ոլորտում օրենսդրական բնույթի խնդիրների լուծման և փորձի փոխանակման տեսանկյունից:
Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեսանյութը մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին, համապատասխան դեպքերի համար նախատեսված միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտման հերթական ցցուն օրինակն է և հանդիսանում է ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիքը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի
Մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ժամը 17:15-ի սահմաններում հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ Տարոնի Մարգարյանը (ծնվ. 1992 թ.):
Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:
Մարտի 21-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարն անդրադարձել է Արցախի բանակի ստեղծման պատմությանը, շփման գոտում տեղ գտած վերջին զարգացումներին և բանակի ձեռնարկած գործողություններին:
Մարտի 20-ին Նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված եւ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին:
Այսօր ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և տեսակցել ս.թ. մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելու ժամանակ վիրավորված զինվորներին:
«Լիակատար շրջափակման պայմաններում, ստիպված լինելով դիմագրավել թվով և զենքով գերազանցող հակառակորդին, արցախցիները, որոնց օգնության ձեռք մեկնեցին Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը, ոչ միայն չընկրկեցին, այլև կարողացան պատերազմի թոհուբոհում ամրապնդել ու զարգացնել իրենց երիտասարդ պետականությունը՝ փոխելով պատմության ընթացքը», – նշել է Կարեն Միրզոյանը։
Մարտի 19-ին, ժամը 18.00-ին ավարտվել է ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը մասնակցելու համար կուսակցությունների ընտրական ցուցակների և քաղաքացիների առաջադրման ժամկետը:
Մինչ կողմերը միմյանց են մեղադրում, գործողությունները խաթարում են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
Հերթական անգամ թուրք ազերին ուժեղացված ռազմական հարձակում է գործել հայ-ադրբեջանական շփման գոտում։ Բնականաբար, ոսոխի նենգ օպերացիան խափանվել է։ Բնականաբար, հայ զինվորականությունը հերթական անգամ ապացուցել է, որ բազում անգամներ գերազանցում է թշնամուն՝ արիությամբ, անձնազոհությամբ, մարտական պատրաստվածությամբ։ Սակայն, դա մեզ չի մխիթարում։
Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պարտադիր ժամկետային 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:
168.am-ը Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ արդյոք կարող է հերքել կամ հաստատել լուրերը, որ իրավիճակը սահմանին լարված է և հայական կողմը 3 զոհի ունի:
Հայկական կողմն ունի նաև վիրավորներ, որոնց այս պահին Արցախում վիրահատում են: ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը կայքի հետ զրույցում հորդորել է սպասել պաշտոնական հաղորդագրության:
Վաղն ավարտվում է մայիսի 3-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը։
ԼՂՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է ԼՂՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին հատկացվող բրոնխիալ ասթմայի, շաքարային և ոչ շաքարային դիաբետի, սրտի իշեմիկ հիվանդությունների, հոգեմետ, էպիլեպսիայի, հեմոդիալիզի, պարբերական, հակաուռուցքային հիվանդությունների դեղամիջոցների բաշխացուցակը, համաձայն որի բուժհիմնարկները ապահովվել են նշված դեղամիջոցների համապատասխան քանակներով:
Եերեկ Կարսում տրվել է «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի մեկնարկը:
Մարտի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ:
Մարտի 17-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախագահությամբ, տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի առաջին նիստը:
Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին Արցախում սեղմված գազի սակագինն աճել է:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` դադարեցվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի պաշտոնավարումը` իր դիմումի համաձայն։
Ադրբեջանը 2010-2014 թվականներին զենքի ներկրման ծավալն ավելացրել է 249 տոկոսով՝ համեմատած 2005-2009 թվականների հետ:
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Մարտի 14-ին Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մասնակցել է կառավարության աշխատակազմի կողմից համայնքների ղեկավարների համար կազմակերպվող հերթական դասընթացի փակման արարողությանը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 18000 կրակոց: