Փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Վիեննայում՝ ԵԱՀԿ-ի գրասենյակում:
Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելը կլինի շատ ռիսկային նախաձեռնություն:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների:
Կառավարության որոշմամբ՝ ավելացված արժեքի հարկից կազատվեն գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավարտուն տեխնոլոգիական ցիկլ անցնող մթերքներից ալյուրը, հացը և լավաշը: Մեկ այլ որոշմամբ՝ գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներին կփոխհատուցվի ապրանքի իրացումից առաջացած ավելացված արժեքի հարկի գումարը: Սրանով պետությունը աջակցում է արտադրողներին իրենց արտադրանքը Հայաստանում իրացնելու և արտադրությունը զարգացնելու գործում: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է թեթև արդյունաբերության զարգացման համար ևս նման գործիքներ մշակել ու կիրառել:
Հայ ժողովրդի մասին մտածի, Արթուր: Ո՞նց այս ամենի տակից դուրս գանք, Արթուր: Ժիրոյին փնովելուց ցավ չզգացի՞ր, Արթուր: Արժե՞, գտնում ես, մեր մարտական ուղիները իր բոլոր մանրուքներով բերենք մեջտեղ: Քանի՞ անգամ ենք քեզ փրկել տարբեր խարդավանքներից ու անգամ մահացու վտանգներից, քեզ փրկումների քանիսի՞ն է մասնակցել Ժիրոն: Երեսո՞վ ես տալիս 2 գրոշը քո գրպանից: Նորից փորձում ես փորփրե՞լ, Արթուր: Չե՞ս տեսնում, որ պետք չէ, Արթուր:
Դրանից հետո համանախագահները կմեկնեն Երևան:
Զինվորը պատմում է, թե ինչպես է խոցել հակառակորդի ամրաշինական կառույցներից մեկը: «Կրակել եմ դոդի վրա և պայթացրել դօտը»:
Ժիրո, իրականում ես հանուն քեզ 2 անգամ խաբել եմ՝ քեզ և օրվա իշխանություններին: Առաջինը՝ Պռոշյան սովխոզում, լավ կլինի հիշես այդ գիշերը, թեկուզ երևում է հիշողության հետ խնդիր ունես, երկրորդը՝ հիշիր, երբ քեզ արտաքսում էին ՀՀ-ից և դու զանգել ես ինձ՝ ես ոչ միայն կանխել եմ դա, այլ ստեղծել եմ պայմաններ քեզ ՀՀ կեցության հատուկ անձնագիր տրամադրելու, ես քեզ խաբել եմ՝ այդ գումարը վճարվել է ոչ թե ՊՆ հաշիվներից, այլ իմ անձնական գրպանից:
Մշակույթի նախարարության, «Շարմ» ընկերության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում կազմակերպվել է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով նկարահանված համանուն մուլտֆիլմի անվճար ցուցադրությունը:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Փետրվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ:
Աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության և Արցախի միջև համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։
Կարեն Միրզոյանը կարևորել է Արցախ ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և հրավիրել Հերբերտ Զալբերին իր մանդատի շրջանակներում այցելել ԼՂՀ՝ տեղում ծանոթանալու առկա իրողություններին։
Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին:
Այս համատեքստում կողմերը երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը ևդրանց օժանդակելու անհրաժեշտությունը։
Անհամբերությամբ սպասում եմ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նրանց հետ համատեղ աշխատելուն:
Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
cԼՂՀ ոստիկանությունը իր պաշտոնական կայքում հետեւյալ հաղորդագրությունն է տարածել:
«Շատ դժվար ու ծանր վիճակ էր, երբ դուրս եկանք գյուղից: Մանուկը մորը կորցրած, մայրը՝ երեխային,- երկու նախադասությամբ է հազար ու մի փորձանքով անցած տղամարդը ներկայացնում 1992 թվականի բռնատեղահանության ողջ պատմությունը: Սեփական ավտոմեքենայով ինքն այդ օրերին կարողացավ մոտ 60 մարդ տեղափոխել հակառակորդի թիրախում հայտնված գյուղից: -ՓառքԱստծո, կորուստ չունեցանք, ոչ զոհ տվինք, ոչ էլ գերի թողինք»:
2015 թվականի առաջին ամսում գրանցվել է 12 զոհ և 18 վիրավոր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17000 կրակոց:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:
Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբոլոգում մեկնաբանել է Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն»մեդալով։
Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության կայքը՝ խնդրելով դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 94-49-62 հեռախոսահամարով:
Միայն ընթացիկ տարվա հունվարին հակամարտության գոտում զոհվել է 12 և վիրավորվել է 18 մարդ:
Փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասիմարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:
168.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով ադրբեջանցի բանտարկյալներին Ադրբեջան վերադարձնելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կոչին՝ ասաց, որ հարցը կարելի է դիտարկել մի քանի հարթությունում: Ըստ նրա` ԼՂՀ իշխանություններին որևէ մեկը պաշտոնապես նման կոչով և պահանջով չի դիմել: «Համոզված եմ, որ չեն էլ դիմելու: Արարողակարգային ու իրավական տեսանկյունից եթե դիտարկենք, ապա մեզ որևէ մեկը չի դիմել»,- ասաց Դավիթ Բաբայանը` ակնարկելով, որ եթե չկա դիմում, չկա նաև պաշտոնական քննարկում:
Մարդասիրական այդ քայլը կնպաստի կողմերի միջև վստահության ստեղծմանն ու լարվածության նվազեցմանը: