
Ադրբեջանը ԼՂ այցելած բուլղարացի պատգամավորների անունները կներառի «սև ցուցակում»

Ադրբեջանական Report կայքին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, թե իրենք հայկական ԶԼՄ-ներից տեղեկացել են, որ Բուլղարիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ այցելել են Լեռնային Ղարաբաղ:
Գաջիևի խոսքով՝ «կապված բուլղարացի պատգամավորների անօրինական այցի հետ, Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանությունը դիմել է ԱԳՆ-ին ու այդ երկրի համապատասխան մարմիններին»:
«Որոշակի ճշտումներից հետո նրանց անունները կներառվեն անցանկալի անձանց ցուցակում»,- հայտարարել է Գաջիևը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր ներկայացնում են «Բուլղարիայի փրկության ազգային ճակատը»՝ կուսակցության առաջնորդ Վալերի Սեմեոնովի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Բուլղարիա խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: